Օկուպացված Վարանդայում սիրիացի ահաբեկիչների հետ բախումների հետևանքով ադրբեջանցի զինվորներ են սպանվել
Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով 2020թ. պատերազմի ժամանակ Արցախ տարված ահաբեկիչները խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի սահմանին, այլև հենց ադրբեջանցի զինվորների հետ՝ պարբերաբար զինված բախումների մեջ ընկնելով։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանն ու նշել, որ Ադրբեջանի իշխանությունը ձգտում է գաղտնի պահել բախումների փաստը՝ չնայած 11 ադրբեջանցի արդեն իսկ սպանվել է ահաբեկիչների հետ բախումների ընթացքում։
«Արցախի գրավյալ Վարանդայում (Ֆիզուլի) 11 ադրբեջանցի զինվորներ են սպանվել սիրիացի ահաբեկիչների հետ բախումների հետևանքով։
Հիշեցնեմ, որ 2020թ․ պատերազմի ժամանակ Ադրբեջանը և Թուրքիան մեծ թվով ահաբեկիչներ բերեցին Արցախի դեմ կռվելու, որոնց մեծ մասը պատերազմից հետո մնաց գրավյալ Ջրականում (Ջեբրայիլ) և Կովսականում՝ հետագայում Իրանի դեմ օգտագործվելու համար։
Հիմա ահաբեկիչները խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի սահմանին, այլև հենց ադրբեջանցի զինվորների հետ՝ պարբերաբար զինված բախումների մեջ ընկնելով։
Ադրբեջանի իշխանությունը ձգտում է գաղտնի պահել բախումների փաստը և սպանված ադրբեջանցիներին հավանաբար կներկայացնի որպես ականների վրա պայթյունների զոհեր»,-գրել է նա։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...