SunStyle ընկերությունը հորինել է նոր տեսակի արևային մարտկոցներ տանիքի կղմինդրի տեսքով
Rossaprimavera.ru-ն գրում է, որ Ֆրանսիական SunStyle ընկերությունը հայտնագործել է նոր տեսակի արևային մարտկոցներ կղմիդրի սալիկների տեսքով: Այդ մասին հայտնել է Designboom-ը։
Շվեյցարական Ալպյան տարածաշրջանի ավանդական սալիկապատ կղմիդրային տանիքների հիման վրա է ստեղծվել Dragonscale արևային կղմինդրի դիզայնը, որը հիանալի է իրեն դրսևորում ցանկացած տանիքի վրա ապահովելով պաշտպանություն, ֆունկցիոնալություն և ներդաշնակ էսթետիկա: «Մեր նպատակն է ապահովել, որ տանիքի տեսքը պահպանվի»,- պարզաբանել են ֆրանսիական ընկերությունում։ Համակարգը տեղադրվում է կղմիդրապատման տեխնոլոգիայի նման, որը հարմար է տանիքի ցանկացած ձևին, քանի որ ստեղծում է միատեսակ և ներդաշնակ տեսք:
Այդ կղմիդրային սալիկը բաղկացած է արևային մարտկոցից, որը ընդունակ է արևի ճառագայթները փոխակերպել էներգիայի։ Այդ բջիջները պաշտպանված են կառուցվածքային ապակե ափսեով:
Էներգիայի արտադրության հզորությունը կախված է գույնից՝ 115 Վտ, եթե դա սև սալիկ է, և 85 Վտ, եթե այն գունավոր սալիկ է: Այն տարածքներում, որտեղ արևի լույս չկա, բացի արևային սալիկներից տեղադրվում են տանիքի առանց արևային մարտկոցների ոչ ակտիվ սալիկներ:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...