ԵԱՏՄ-ում Տաջիկստանը գերազանցել է բոլորին արևային էներգետիկայով
Եվրասիական տնտեսկան միությունը ևս լրջորեն մտահոգված է վերականգնվող էներգիայի նոր աղբյուրներ գտնելու հարցով։ Զարմանալի է, սակայն ԵԱՏՄ երկրներից Տաջիկստանն է, որ այլևս հասել է էլեկտրաէներգիայի արտադրության 98 տոկոսի, որը արտադրվում է կանաչ էներգիայի վերականգնվող աղբյուրներից, ընդ որում դրա համար Տաջիկստանն օգտագործում է ոչ միայն հիդրոէներգետիկան, որով իրենք զբաղեցնում են աշխարհում 6-րդ տեղը, այլ նաև արևային և քամու էներգիայով։
Նախագահ Էմումալի Ռահմոնի խոսքերով՝ նախատեսում են մինչև 2050 թվականը ավելացնել իրենց բաժինը զրոյական արտանետումների ռազմավարության մեջ։ ԵԱՏՄ մյուս երկրները զգալիորեն հետ են մնում Տաջիկստանից, հետ է մնում նաև Հայաստանը, թեև դեռևս 2003 թվականին Հայաստանն ընդունել է քամու և արևային էներգիայի ռազմավարությունը, և որոշակի քայլեր կատարվել են այդ ուղղությամբ, հարկ է նշել, որ իրավիճակն առանձնապես հուսադրող չէ։
Եվրասիական զարգացման բանկը մինչև 37 միլիոն դոլլար է տրամադրելու Հյաստնաում 11 արևային էլեկտրաէներգիայի կայան կառուցելուն, ընդհանուր 65 մեգավատտ հզորության, այդ մասին հայտարարել էր բանկի մամուլի ծառայությունը։
Նախատեսվում է արևային կայանները կառուցել Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում, սակայն առայժմ դեռևս կոնկրետ գործողություններին բանը չի հասել, ընդամենը 1-2 կայան, այն էլ բավականին թույլ կառուցվել են, ինչը Հայաստանի ունեցած հզորությունների և ռեսուրսների չնչին մասն է։
Իհարկե իրավիճակին լրացուցիչ դրամատիզմ է հաղորդում այն փաստը, որ հայաստանում կա արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», մյուս կողմից իշխանությունը որևէ գործուն ջանք չի գործադրում Հայաստանում այս ուղղությամբ իրավիճակը շտկելու և խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
Անահիտ Ավագյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Կառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանա...