C-POS. Հավելված՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Կոնվերս Բանկը հեշտ ու արագ անհպում վճարումներ ընդունելու հնարավորություն է ընձեռում առևտրի, սպասարկման և ծառայությունների ոլորտի կազմակերպություններին: C-POS բջջային հավելվածը հարմարավետ է սմարթֆոնում կարգաբերումների և օգտագործման տեսանկյունից: Հնարավորություն է տալիս իրականացնելու բոլոր գործարքները, ինչ սովորական POS-երով՝ չպահանջելով հավելյալ ծախսեր սարքերի ձեռքբերման ու սպասարկման համար:
«C-POS բջջային հավելվածի ներդրմամբ մենք կատարում ենք ևս մեկ քայլ բանկային ծառայությունների թվայնացման ուղղությամբ և համալրում ենք իրավաբանական անձանց առաջարկվող գործիքակազմը: Հավելվածից կարող են օգտվել ոչ միայն Բանկի իրավաբանական անձ հաճախորդները, այլև այն տնտեսվարողները, որոնք կբացեն բանկային հաշիվ Կոնվերս Բանկում, կկնքեն վճարումների սպասարկման պայմանագիր, կներբեռնեն ու կակտիվացնեն հավելվածը», – ասել են Բանկում:
Բջջային հավելվածը նախատեսված է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Դրանով կարելի է հեշտությամբ ընդունել վճարումներ NFC անհպում տեխնոլոգիայով աշխատող բանկային քարտերից և Apple Pay, Google Pay, Samsung Pay էլեկտրոնային դրամապանակներից:
C-POS-ն ապահով է, հարմարավետ է օգտագործման և սմարթֆոնում կարգաբերումների տեսանկյունից: Հավելվածով կարելի է հեշտությամբ ընդունել վճարումներ, վերադարձնել գումարը, ուղարկել վճարման անդորրագրերն էլեկտրոնային փոստով կամ sms-ով, ստուգել հաշվեկշիռը և դիտել վճարումների պատմությունը:
Ներբեռնել՝ https://bit.ly/3FRvaES
Մանրամասները՝ www.conversebank.am, հեռախոսահամար՝ 010-511-211
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Կառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանա...