Չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին, մնալու եմ ու ամեն ինչ տալու եմ Արցախին․ Ռուբեն Վարդանյան
Ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին, մնալու եմ ու պայքարեմ, իմ ամեն ինչը տալու եմ Արցախին: Այս մասին այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համաժողովրդական հավաքի ընթացքում ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:
Չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին, մնալու եմ ու պայքարեմ: Խոստանում եմ՝ իմ գիտելիքները, կապերը, անունը, ունեցվածքը, ամեն ինչ տալու եմ Արցախի անկախության և Արցախի հաջողության համար, այլ տարբերակ չկա», - ասել է նա։
Նա նշել է, որ արցախցիները 3 ճանապարհ ունեն։ «Կամ ենթարկվում ենք՝ Արդբեջանին, կամ դուրս ենք գալիս Արցախից, կամ պայքարում ենք։ Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերիի 2-ին, ես պայքարում եմ․ այստեղից դուրս չեմ գալու ու չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին։ Չեմ ուզում անիմաստ հույսեր տալ․ հեշտ չի լինելու, քրտինք ու արյուն է թափվելու, բայց եթե մեր մեջ այդ ուժը գտնենք ու շատ լավ գիտակցենք, թե ինչ է մեզ համար Արցախը, վստահ եմ, որ աշխարհն էլ է նաև մեզ օգնելու»,-ասել է Վարդանյանը։
Նա նշել է, որ հրաշքի սպասել պետք չի, ընտրած ճանապարհը՝ պայքարի, չզիջելու ու չենթարկվելու ճանապարհը շատ դժվար է լինելու, բայց դա է միակ ճիշտ ուղին։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Կառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանա...