Չինաստանում արևային թիթեղներ արտադրողները սկսել են նվազեցնել գները
Rossaprimavera.ru—ն գրում է, որ ֆոտովոլտային թիթեղների երկու առաջատար չինական
մատակարարներ՝ Longi Green Energy Technology-ն և TCL Zhonghuan Renewable Energy Technology-ն երկրորդ անգամ իջեցրել են իրենց գները չորս շաբաթվա ընթացքում:
Նշվում է, որ հիմնական պատճառը շուկայում սիլիցիումի մատակարարման բարելավումն է, որը հանդիսանում է արևային մարտկոցների արտադրության հիմնական հումքը։ Longi Green Energy-ն և TCL Zhonghuan-ը համապատասխանաբար նոյեմբերի 25-ին և 27-ին հայտարարել են գների իջեցման մասին՝ նախորդ ամսվա գների վերջին իջեցումից հետո: Սա ցույց է տալիս, որ շատ նոր սիլիցիումի արտադրության հզորություններ են մտնում շուկա, և մատակարարման պակասը վերջանում է, ասել է Yicai Global-ի էներգետիկ ոլորտի նոր վերլուծաբանը:
Ըստ նրա «եթե սիլիցիումի գները շարունակեն իջնել, թիթեղների արտադրողները պետք է ճանապարհ գտնեն թանկարժեք սիլիցիումի պաշարները արագ բեռնաթափելու համար, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի գների նվազմանը»:
Սիլիցիումի գներն ավելի քան կրկնապատկվել էին տարեսկզբից՝ հասնելով վերջին ռեկորդային՝ 330000 չինական յուան (46000 դոլար) մեկ տոննայի դիմաց արժեքի, քանի որ պահանջարկը գերազանցել էր առաջարկին: Արդյունքում, հումքի շատ մատակարարներ սկսել են մեծացնել կարողությունները: Ըստ Չինաստանի գունավոր մետաղների ասոցիացիայի սիլիցիումի մասնաճյուղի Չինաստանում պոլիսիլիկոնի արտադրության հզորությունը այս տարի նախատեսվում է կրկնապատկել անցյալ տարվա համեմատ մինչև 1,2 միլիոն տոննա տարեկան և կրկին կրկնապատկվել մինչև 2,4 միլիոն տոննա տարեկան մինչև 2023 թվականը: Այս տարի սիլիցիումի արտադրության ծավալը պետք է հասնի 820 հազար տոննայի, ինչը երկուսուկես անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ։ «Քանի որ սիլիցիումի արտադրության նոր հզորություններ են հայտնվում՝ առցանց սակարկությունների համար ավելի շատ տեղ կա», — ասել է վերլուծաբանը: Նա նաև ասել է, որ գների իջեցումը արտադրական շղթայում կփոխանցվի արևային մարտկոցների արտադրողներին: «Սիլիցիումի գների իջեցումը օգուտ կլինի մարտկոցներ արտադրողների համար, ովքեր վերջերս քիչ գումար էին վաստակում ծախսերի ուժեղ ճնշման պատճառով, — ասում է ՖՎ-ների արտադրության առաջատար ձեռնարկության աղբյուրը,-բայց կարճաժամկետ հեռանկարում մարտկոցների գները դժվար թե նվազեն, քանի որ գործարանները ստիպված կլինեն լրացնել նախկին չափազանց ցածր շահույթի մարժաները, իսկ ահա երկարաժամկետ հեռանկարում գները, անշուշտ, կիջնեն»:
«Թեև դժվար է տեսնել մարտկոցների վրա սիլիցիումի ցածր գների ուղղակի ազդեցությունը, հումքի ցածր ծախսերը օգուտ կբերեն ողջ արդյունաբերությանը», — ավելացրել է նա:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...