Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով
Հասարակություն

Շրջափակման մեկ ամիսը. Արցախում դրությունն ավելի ու ավելի է ծանրանում

Երբ անցած տարվա դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, Արցախում ու Հայաստանում չէին կանխատեսում, որ շրջափակումը կարող է մեկ ամիս շարունակվել՝ թերևս նկատի ունենալով, որ ճանապարհը փակելու նախկին փորձերը հաշված ժամեր էին տևել։ Հիմա, սակայն, անգամ պաշտոնական հայտարարություններում խորացող անորոշություն է. 120 հազար արցախցիների դեռ որքա՞ն կբավարարեն սննդի պաշարները։

Շուշիից մտնելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհ՝ ադրբեջանցիները առանց ռուս խաղաղապահների դիմադրության արագ տեղավորվեցին՝ վրաններ, խարույկ, սննդի կետ, երգ, պար ու հերթափոխ։

Բնապահպան ներկայացող ադրբեջանցիները Կաշենի ու Դրնբոնի հանքավայրերում ստուգումներ են պահանջում, որ կանխեն, ինչպես պաստառներին են գրել, «էկոցիդը»։ Անկախ լրատվամիջոցներից կարճ ժամանակ պահանջվեց բացահայտելու, որ բնապահպանությունից նրանք հեռու են, ցույցերի, ակցիաների երբևէ չեն մասնակցել, փոխարենը սոցիալական ցանցերում ակտիվ գովերգում են Ալիևների ընտանիքին, խրախուսում հայատյացությունը։

Ու թեև Արցախի իշխանությունները հայտարարեցին հանքարդյունահանումը դադարեցնելու մասին պայմանով, որ միջազգային փորձագետները դիտարկեն տարածքը, ճանապարհը չբացվեց։

Պաշտոնական Երևանը հենց առաջին օրվանից Ռուսաստանին է ուղղում ակնկալիքները՝ մեղադրելով, թե խաղաղապահները Արցախի հայաթափման լուռ վկան են դարձել։

«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Հայկական կողմը չմասնակցեց Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը, իսկ արդեն նախագահների մակարդակով բանակցությունները չկայացան, թեև Պուտինը, Ալիևը և Փաշինյանը նույն հարկի տակ մասնակցում էին նույն միջոցառմանը։ Լաչինի թեման Ռուսաստանի նախագահը գոնե հրապարակային նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը չշոշափեց։

Միջանցքը բացելու Ադրբեջանին ուղղված կոչեր հնչեցրել են Վաշինգտոնը, Փարիզը, Բրյուսելը, միջազգային կառույցներ, հարցը հասավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, գրեթե միաբերան հորդորներ՝ վերացնել շրջափակումը, ինչը, սակայն, տեղի չի ունենում։

Անձամբ Իլհամ Ալիևը այս թեմային չի անդրադարձել, Ադրբեջանի արտգործնախարարությունը ինչպես շրջափակումից առաջ, այնպես էլ այս ընթացքում կրկնում է. «Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է, և այնտեղ ապրող բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կերաշխավորվեն Ադրբեջանի օրենքներով ու Սահմանադրությամբ»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրերում գրեթե ամեն օր միայն նշվում է, որ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ շարունակվում են։

Այս ընթացքում ընդամենը տասը տոննա բեռ է Հայաստանից Արցախ տեղափոխվել. Կարմիր խաչի միջնորդությամբ մանկական սնունդ, դեղեր ու բժշկական պարագաներ։ Այնինչ, ըստ մոտավոր հաշվարկների՝ օրական մոտ 400 տոննա բեռ էր մինչև շրջափակումը Ղարաբաղ մտնում։ Ծայրահեղ ծանր վիճակում հայտնված 18 հիվանդ Արցախից Հայաստան է տեղափոխվել Կարմիր խաչի միջոցով, Ստեփանակերտի պնդմամբ՝ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում մոտ 3 տասնյակ մարդ սպասում է իր հերթին, այդ թվում՝ երեխաներ։

 

Շաքարավազը, ձեթը, մակարոնեղենը, բրինձը արցախցիները ստանում են պետական պահուստներից՝ կտրոններով։

«Ամեն ինչ պակաս է, ոչ մի բան էլ չկա», - ասում են տեղացիները, ավելացնում. «Խանութները սաղ դատարկ են»։

Հազարից ավելի մարդ մեկ ամիս է՝ սպասում է Հայաստանում, որ ճանապարհը բացվի հասնեն ծնողներին, զավակներին։

Ռուսաստանից Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանը ի պատասխան Ադրբեջանի պահանջների՝ լքել Ղարաբաղը՝ բազմահազարանոց հանրահավաքի ամբիոնից բացառեց այդ սցենարը. «Ես այստեղ եմ, ես պայքարում եմ, ու ես այստեղից չեմ գնալու, ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին», - հայտարարեց նա։

Երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանn ուղիղ չասաց՝ Ադրբեջանը Սյունիքով միջա՞նցք է պահանջում Լաչինի ճանապարահը բացելու համար։ Բաքվի նպատակը, ըստ Երևանի, արցախահայերի կամքը կոտրելն է։

«Մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում», -երեկ ասաց նա։

Բայց առաջիկա բանակցությունների մասին դեռ չի հայտարարվել։ Արցախում դրությունն ավելի ու ավելի ծանր է դառնում։