Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Գազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է
Քաղաքականություն

Իշխանական ԶԼՄ-ների թեզերի հիմնավոր դամփինգ. Հայկ Դերզյան

Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկ պրոիշխանական Civic.am-ում հայտնվել էր մի հոդված, որի բովանդակությունը ստերի ծավալվով գերազանցում էր ՀՀ-ում ծաղիկների խանութի ամենաթանկ ծաղկեփնջի ծաղիկների թիվը:
 
Հոդվածում նշվում էր, որ ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սխալ է, երբ ասում է, որ առաջին անգամ պատմության մեջ պաշտոնական Երևանն ու պաշտոնական Ստեփանակերտը հակասություն ունեն Արցախի ճակատագրի հետ կապված, ընդ որում, պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ այն չի կարող հայտնվել Ադրբեջանի կազմում, իսկ պաշտոնական Երևանը դա կարծես չի ասում: Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանն ու Արցախը չեն կարող «իրար մեջ» պայմանավորվել և լուծել ԼՂ կարգավիճակի հարցը:
 
Մամիջանյանը խոսել է ոչ թե բանակցային գործընթացում հարցը լուծելու, այլ երկու իշխանությունների ունեցած դիրքորոշման մասին: Այս երկու տարբեր թեմաներն համեմատելը նույնն է, ինչ Հենրի Քեսինջերի «Աշխարհակարգ» գիրքը համեմատես գերագույն գլխավոր կապիտուլյանտի «Երկրի հակառակ կողմը» գրքի հետ:
Հոդվածում նշվում էր, որ պատգամավորը գիտի միջազգային հանրության հովանու ներքո ընթացող «բանակցային գործընթաց» հասկացության մասին, որի շրջանակներում էլ որոշվել և որոշվելու է, թե Արցախը որտեղ հայտնվի։ Նշվում էր, որ քաղաքականության մեջ կամենալը դեռ կարենալ չէ։
 
Հոդվածագրի թիկունքում գտնվող բանակցողին հիշեցնենք, որ վերջինս որպես «ժառանգություն» ստացել էր փաստաթուղթ, որով Արցախը ստանալիւ էր միջանկյալ, իսկ հետո՝ վերջնական կարգավիճակ, ինչը տապալեց գործող իշխանություն, իսկ պատերազմից հետո նոր ակնարկեց այդ մասին, նշելով, որ զոհեր կարող էին և չլինել: Ասեմ ավելին, այդ մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր Կապանում՝ 2020 թվականին տեղի ունեցած իր ասուլիսի ընթացքում:
 
Դրան զուգահեռ պետք է արձանագրել հոդվածի սննանկությունը: Վերջին տասնամյակներում առկա կոնֆլիկտներից և ոչ մեկ իր լուծումը չի ստացել և բանակցային գործընթացը եղել է և կա շարունակական: Եթե այդքան միանշանակ լիներ ամեն ինչ միջազգային հանրության համար, ապա հնարավոր է շատ վաղուց լուծված լիներ Հունաստան և Թուրքիայի, Սերբիայի և Կոսովոյի, Չինաստանի և Թայվանի, ՌԴ-ի և Ուկրաինայի և այսպես շարունակ:
 
Առհասարակ միջազգային հանրության որոշումների, հայտարարությունների, քայլերի և այլ պրոցեսների վրա ազդելու համար պետք է ունենալ դիվանագիտության, պետական ինստիտուտների լուրջ ներուժ, փորձառու թիմ և պրոֆեսիոնալ բանակցող՝ դրական առաջընթաց արձանագրելու համար, կամ ունենալ Նիկոլ Փաշինյան & ՔՊ՝ գործընթացները տապալելու, հազարավոր զոհեր ունենալու, տարածքներ կորցնելու և ինքնորոշման իրավունքից տալոնով սնունդ ստանալու և շրջափակման մեջ գոյատևելու փուլին անցնելու համար:
 
Իշխանական ԶԼՄ-ն մեղադրում է ընդդիմությանը այն բանի մեջ, որ մերժվել էր 1997 թվականին Արցախը՝ Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալու առաջարկը: Հիշեցնենք, որ այդ առաջարկից 14 տարի անց ներկայացվեց Կազանյան փաստաթուղթը, որը մերժվել էր Ադրբեջանի կողմից և որը հնարավորություն էր տալիս Լեռնային Ղարաբաղում անցկացնել վերջնական իրավական կարգավիճակը որոշելու շուրջ քվեարկություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում հայերը կազմել են ճնշող մեծամասնություն, այդ առաջարկը ավելի քան ձեռնտու էր Հայաստանին և Արցախին:
 
Հոդվածի մյուս հատվածում խոսվում է Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, որ Ադրբեջանի զինատեսակները շատ ավելի ժամանակակից ու գործուն են, բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու կամ տանկերի թվի մեջ չէ։ Այստեղ հոդվածագիրը ակնարկում է ուժային լուծման թեզի մասին:
 
Հիշեցնենք, որ 2020 թվականի ամռանը գերագույն գլխավոր շոումենը մեկ դիրքի գրավումը մեծն հաղթանակ էր հռչակել, որակել, որ թշնամուն հասցվել է բարոյահոգեբանական մեծ հարված, նշել, որ մեր բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում և հավելել, որ ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է: Էլ չեմ խոսում վերջինիս ՊՆ նախարարի մակեդոնյան հայտարարությունների մասին:
 
Նման մեջբերում անելուց առաջ հոդվածագիրը լավ կլինի, եթե հարցնի իր կայքի քաղաքական ղեկավարությանը մարտունակության վերաբերյալ, չնայած այնտեղ հարցնելու բան չկա, լոպազ աղետաբերի իրար հակասող հայտարարությունների հերթական շարքն է:
 
Հոդվածում ասվում է, որ ՀՀԿ-ն իշխանություն եղած ժամանակ մի քանի անգամ մերժել է ԼՂ անկախության ճանաչման մասին ընդդիմության ներկայացրած նախագծերը։ Սա հերթական դատարկ և պոպուլիստական միտքն էր: Բանակցային գործընթացի ժամանակ ճանաչել անկախությունը նշանակում էր ապտակ հասցնել համանախագահներին և դառնալ ոչ կառուցողական:
 
Ի դեպ, ապրիլյան պատերազմի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը զգուշացրել էր, որ պատերազմի շարունակական լինելու դեպքում իրենք ճանաչելու են Արցախի անկախությունը: Այդ ժամանակ իհարկե դա կունենար դիվանագիտական լուրջ լեգիտիմություն՝ հաշվի առնելով թշնամու ոչ կառուցողական լինելը:
Լավ կլինի, եթե հոդվածագիրը հիշի, որ իր ԶԼՄ-ի քաղաքական ղեկավարի կառուցողական ընկերոջ կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում վերջինս չի ճանաչել Արցախի անկախությունը: Այստեղ կարծես Civic.am-ում մոռանում են: Ոչինչ, սա ձեզ որպես մեղրաջուր հիշողության վերականգնման համար:
 
Ի դեպ, հոդվածում կա մի հետաքրքիր հատված, որտեղ հոդվածագիրը մեջբերում է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի այն միտքը, որ 2003-ին, ավագ Ալիևին փոխարինած կրտսեր Ալիևը հայտարարել էր, որ իրենք բանակցային գործընթացը տեղափոխում են զրոյական մակարդակ: Շատ հետաքրքիր է, որ Ալիևի պես Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալուց հետո հայտարարել էր, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից: Չեմ կարծում, որ Ալիևին և Նիկոլ համեմատելը բխում է հոդվածագրի շահերից, բայց դա թողնենք իրենց:
 
Հոդվածում նշվում է, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում երբեք չլինելը կամեցող այժմյան ընդդիմությունը ոչինչ չի արել այդ լոզունգը սպասարկելու համար։ Եթե հոդվածագիրը չգիտի, ապա հիշեցնեմ, որ օրինակ Լաչինի միջանցքի փակման մասին Բրյուսելում իմացել են Արմեն Աշոտյանի շնորհիվ, այլ ոչ թե քեմալական պայմանագիր կուսակցության, կամ իր ղեկավարի կողմից: Հիշեցնեմ նաև, որ բանակցելու մանդատ ունի իշխանության անգլուխ գլուխը, այլ ոչ թե ընդդիմությունը: Ընդդիմությունը իր ունեցած բոլոր հնարավոր կապերը օգտագործում է, այնինչ գործող իշխանությունը, որի մի շարք պատգամավորներ պնդում են, որ Արցախը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում, որի ղեկավարը Շուշին դժգույն և դժբախտ է անվանում, որի կինը Արցախի շրջափակումը թողած իր վրանների դարդն է լացում, ամեն ինչ արել և անում են, որ այս դժոխքը չավարտվի: Ինչ խոսք, այդ առումով իշխանության ողջ գործիքակազմը ակտիվ աշխատում է: