Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ

Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական ֆինանսավորման նախաձեռնություններին, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) և կանանց պատկանող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով: Կնքված համաձայնագիրը, որը IFC-ի և Հայաստանում գործող ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված ամենախոշոր գործարքն է, նշանակալի իրադարձություն է Հայաստանում կանաչ տնտեսության անցման, կլիմայի փոփոխությունների հետևանքների նկատմամբ դիմադրողականության բարձրացման և կլիմայի առնչությամբ ազգային և միջազգային նպատակներին համապատասխան գործելու տեսանկյունից: Ներգրավված միջոցների կեսը հատկացվելու է կլիմայական ֆինանսավորման նախագծերին, մեկ քառորդը` ՄՓՄՁ-ներին, ևս մեկ քառորդ` կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին:

Այս գործընկերությունը և գործարքն արտացոլում են ՀՀ-ում ամենախոշոր վարկային պորտֆելն ունեցող Ամերիաբանկի հանձնառությունը՝ խթանելու կայուն զարգացումը և առաջնորդելու ժամանակակից փոխակերպումները: 

Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այս ներդրման շնորհիվ կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր և էապես կնվազեցվեն ջերմոցային գազերի տարեկան արտանետումները` մոտ 40,000 տոննա ածխաթթու գազին (CO2) համարժեք:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասաց. «Երկարաժամկետ վարկային այս համաձայնագիրը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Հայաստանում ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված խոշորագույն գործարքն է։ Այն առանձնանում է ոչ միայն իր ծավալով, այլև նպատակով, այն է՝ աջակցել բիզնես նախաձեռնություններին և ծառայություններին, որոնք դիմակայում են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին, ընդլայնում են կին ձեռներեցների հնարավորությունները ու նպաստում Հայաստանի կայուն ապագայի ձևավորմանը»։

Նա ավելացրեց «Մեծապես գնահատում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ մեր տասնամյա համագործակցությունը և Հայաստանում բիզնեսների և մարդկանց համար հնարավորություններ ստեղծելու մեր ընդհանուր հանձնառությունը»։ 

IFC-ն նպատակ ունի վերացնել ենթակառուցվածքների բացերը Հայաստանում և նվազեցնել ածխածնի հետքը՝ էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներում և կլիմայական փոփոխություններին ադապտացման ուղղությամբ ներդրումներ կատարելու միջոցով: Բացի այդ, IFC-ն աշխատանքներ է կատարում ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու ուղղությամբ և ֆինանսական հաստատությունների հետ համատեղ աջակցում է ավելի կանաչ տնտեսության զարգացմանը:

«Այս գործընկերությունը կայուն զարգացմանն ուղղված մասնավոր ներդրումները խթանելու IFC-ի ռազմավարության մասն է կազմում», - ասաց Մարսելո Կաստելյանոսը՝ Եվրոպայում Ֆինանսական հաստատությունների խմբի IFC-ի տարածաշրջանային ավագ ղեկավարը: «Կլիմայական ֆինանսավորման առաջատար Ամերիաբանկն այս նպատակներն առաջխաղացնելու իմաստով ռազմավարական գործընկեր է հանդիսանում։ Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ նպատակ ունենք ցուցադրել կլիմայական ֆինանսական պրոդուկտների կենսունակությունը և խթանել դրանց տարածումը և մասշտաբավորումը Հայաստանի ֆինանսական հատվածում»։

Հանդիսանալով Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն՝ Ամերիաբանկն ունի 1.1 տրիլիոն ՀՀ դրամի ընդհանուր համախառն վարկային պորտֆել, որի կազմում ՓՄՁ-ներին բաժին ընկնող համախառն պորտֆելը 2024թ. սեպտեմբերին կազմել է 252 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով տպավորիչ 25% աճ նախորդ տարվա համեմատ և 21.6% եռամյա համակցված տարեկան աճի տեմպ (CAGR): Վերջին երեք տարվա ընթացքում Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թիվն աճել է 45%-ով և այս պահին կազմում է շուկայի 25%-ը:

2009թ.-ից ի վեր բանկը միջազգային ֆինանսական հաստատությունների և խոշոր ներդրողների աջակցությամբ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 250 միլիոն ԱՄՆ դոլար: Մինչ օրս Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել է 1.4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում և այդ միջոցներն ուղղել է Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող տնտեսական ոլորտների զարգացմանը։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ameriabank.am:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 

IFC-ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն զարգացման ամենախոշոր միջազգային կառույցն է, որը զբաղվում է զարգացող շուկաների մասնավոր հատվածով։  Մենք աշխատում ենք 100-ից ավելի երկրում՝ մեր կապիտալը, փորձառությունն ու ազդեցությունն օգտագործելով զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար։ 2024 ֆինանսական տարում IFC-ն պարտավորվել էր ռեկորդային 56 միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել զարգացող երկրների մասնավոր ընկերություններում և ֆինանսական կառույցներում, իրացնելով մասնավոր հատվածի ներուժը և մոբիլիզացնելով մասնավոր կապիտալը՝ աշխարհում աղքատությանը վերջ դնելու և համընդհանուր բարգավաճումը խթանելու համար: Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ifc.org: