Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հասարակություն

Ոգեկոչման երթով կգնանք Եռաբլուր, և հետո էլ, ամեն օր, ամեն ժամի, կշարունակենք զորավիգ լինել մեր բանակին. Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԿԵՑՑԵ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ
Այսօր Հայոց բանակը նշում է իր վերստեղծման 31-րդ տարեդարձը։ Նախկինում, այս օրը տարվա կարևորագույն տոնն էր, մենք նշում էինք մեր Հաղթական բանակի օրը։ 2020 թ․ Արցախյան պատերազմից հետո, մեր բանակը, ցավոք դեռ խոցված ու վիրավոր է, և բանակի օրը հակասական զգացումներ է բերում՝ հպարտությանը ցավ է խառնված, անցյալի հաղթանակներին՝ ներկայի կորուստներ, մանավանդ վերջին ողբերգական իրադարձություններից հետո:
 
2014-ից ի վեր, իմ կյանքը սերտորեն շաղկապվեց Հայոց բանակի հետ։ Նրա հաջողությունները իմ ամենամեծ ուրախությունն էին, նրա ամեն կորուստ՝ իմ սրտին արձակած մի փամփուշտ։ 2020 թ․ նոյեմբերի 9-ի ճակատագրական գիշերը, երբ հայտնի դարձավ զինադադարի աղետալի համաձայնության մասին, պարտության շոկի հետ եկավ այն դառը գիտակցությունը, որ տասնամյակների ընթացքում կառուցած մեր ողջ պաշտպանական համակարգը փլուզվել է, և որ մենք նորից պետք է սկսենք քայլ ռ քայլ վերականգնել մեր բանակի մարտական ներուժը, նրա զինծառայողների վստահությունը սեփական առաքելության, սեփական զենքի, սեփական հրամանատարության նկատմամբ, նրանց մարտական ոգին և կորովը։
 
Այս ամենը բնավ դյուրին չի, և անցած երկու տարիները ցույց տվեցին, թե ինչ ծանրագույն մարտահրավերների է բախվում մեր բանակը՝ լկտիացած ու հաճախ անպատժելի թշնամու պարբերական սադրանքներ, աննախադեպ ծանր պայմաններում ընթացող ծառայություն, քաղաքական ղեկավարության կողմից դրսևորվող անտարբեր և հաճախ անպատասխանատու վերաբերմունք, հրամանատարության հաճախակի փոփոխություններ, բնակչության կողմից վստահության զգալի կորուստ։ Այս ամենի ֆոնին մեր բանակը տոկում է՝ պարբերաբար կոշտ հակահարվածներ է տալիս թշնամուն, փորձում է վերականգնել իր մարտական կարողությունները, նոր պաշտպանական բնագծեր ամրացնել, և պայքարելով՝ վերականգնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Պարբերաբար շփվելով մեր զինվորականների հետ, ես տեսնում եմ, որ հողի վրա մարդիկ չեն կոտրվել, գիտակցում են իրենց առաքելության կարևորությունը, իրենց պատասխանատվությունը պետության և ազգի առջև։ Սա հույս է տալիս, որ մեր բանակը, և արդյունքում մենք էլ ազգովի կկարողանանք ոտքի կանգնել, ուղղել մեր մեջքը և վերականգնել մեր պետության և իր բանակի բարի հեղինակությունն ու համբավը։
Անցած պատերազմի ընթացքում, մեր բանակը իր վրա կրեց թշնամու հիմնական հարվածը, նրա բազմաթիվ նվիրյալներ իրենց կյանքով նվաճեցին մեր բոլորի ազատ ապրելու իրավունքը։ Այսօր նրանց սուրբ հիշատակի առաջ մենք բոլորս մեծ պարտք ու անսպառ անելիք ունենք։ Բանակն այսօր բոլորիս հոգածության կարիքն ունի: Զինվորին և սպային, որոնք այսօր կանգնած են թշնամուն դեմ հանդիման, ձյունապատ լեռներում, պետք է մեր ոգևորող խոսքը, մեր կողմից տրամադրված կենդանի աջակցությունը, մեր վստահությունը, որ իրենք պատվով կկատարեն իրենց առաքելությունը։
 
Ավելի ընդարձակ իմաստով, մեր զինվորն և սպան պետք է համոզված լինեն, որ ոչ հեռու ապագայում հայկական բանակը նորից առաջնակարգ մարտական կառույց կդառնա՝ իր արդիական սպառազինությամբ, իր ժամանակակից հետախուզական միջոցներով, իր լավ պաշտպանված դիրքերով, իր խորագիտակ և հոգատար բարձրագույն հրամանատարությամբ։ Մեզ այստեղ դժվարին ճանապարհ է սպասում, պետք է միաժամանակ նախանձախնդիր և խստապահանջ լինել, ատամները սեղմած, միահամուռ աշխատել և պայքարել՝ վերականգնելու մեր բանակի հզորությունը, և ճանապարհ բացելու նրա ապագա հաղթնակների համար։ Համոզված եմ, որ մենք դա կարող ենք, և դա կլինի լավագույնը, ինչ մենք պարտավոր ենք անել թե մեր հերոս նահատակների հիշատակի, և թե մեր ապագա սերունդների արժանապատիվ կյանքի համար։
 
Ավարտելով խոսքս, ես ցանկանում խոնարհել գլուխս մեր բանակի բոլոր տարիների նվիրյալների առաջ, հավերժ հիշատակ ցանկանալ մեր բոլոր հերոս նահատակներին, մխիթարություն՝ նրանց ընտանիքներին։ Իրենց ծառայությունը պատվով շարունակող մեր բոլոր զինծառայողներին և նրանց ընտանիքներին ես ցանկանում եմ ուժ ու կորով, համառություն ու վստահություն, խաղաղ և անկորուստ ծառայություն։ Ի հիշատակ բոլոր հերոսաբար հեռացածներին, և ի զորակցություն բոլոր ապրող ե պայքարողներին, այսօր, 11:00, մենք Ոգեկոչման երթով կգնանք Եռաբլուր, և հետո էլ, ամեն օր, ամեն ժամի, կշրունակենք զորավիգ լինել մեր բանակին:
 
Կեցցե Հայոց բանակը, փառք ու պատիվ ձեզ, Հայոց բանակի եղբայրներ և քույրեր, Աստծո օրհնությունը ձեզնից անպակաս: