Արցախից նոր հաղորդագրություն է ստացվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող, ինչպես նաև վիրահատություն պահանջող ախտաբանությամբ 6 անձ այսօր՝ փետրվարի 4-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 70 հիվանդ։




















Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքից
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ Սարգսյան
«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայով
Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ»
Մարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ
Անկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. Էրդողան