Շրջափակման ընթացքում ծնված արցախցի երեխաները Ծառուկյան ընտանիքից ոսկե խաչեր կստանան. աջակցություն կցուցաբերվի նաև հազարավոր ընտանիքների
Արցախում շրջափակման ժամանակ ծնված երեխաները Ծառուկյան ընտանիքի անունից կստանան խորհրդանշական ոսկե խաչեր, իսկ նրանց ընտանիքները՝ անհրաժեշտ աջակցություն՝ այս դժվար պահին փոքրիկների կարիքները հոգալու համար։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում տարածած հայտարարության մեջ տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ բացի այդ ծավալուն աջակցություն կկազմակերպվի արցախյան հազարավոր այլ ընտանիքների ևս։
«Արդեն երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախն իսկական հերոսության, իսկական արժանապատվության օրինակ է ամբողջ աշխարհի համար։
120 հազար մարդ, մի բռունցք դարձած, պայքարում է՝ իր հայրենիքում ապրելու իրավունքի համար։
Շրջափակման մեջ գտնվող Արցախում ընտանիքներ են կազմավորվել, հարսանիքներ են եղել, ու շրջափակման այս օրերին ծնվել է այս պահի դրությամբ 215 երեխա։
Երեխայի ծնունդն ամենաուժեղ զենքն է։ Երեխայի ծնունդն ամենավառ ապացույցն է, որ Արցախը լինելու է հայկական, որ Արցախը լինելու է խաղաղ ու զարգացող երկիր։ Արցախում ծնված ամեն երեխա մեր հույսն է, մեր ապագան, մեր հպարտությունը։
Այս մասին մտածելը հուզիչ է, բայց նաև ու նախ՝ պարտավորեցնող։ Ցանկանում եմ հայտնել իմ որոշման մասին․ Արցախում շրջափակման ժամանակ ծնված բոլոր 215 երեխաներն իմ ընտանիքի անունից կստանան խորհրդանշական ոսկե խաչեր, իսկ նրանց ընտանիքները՝ անհրաժեշտ աջակցություն՝ այս դժվար պահին փոքրիկների մեծ կարիքները հոգալու համար։ Սրանից զատ՝ ծավալուն աջակցություն կկազմակերպվի արցախյան հազարավոր այլ ընտանիքների ևս։
Իմ ընտանիքում էլ օրեր առաջ թոռնիկ է ծնվել, ու մենք որոշեցինք, որ մեր ուրախությունը պիտի միավորենք մեր արցախցի հայրենակիցների ուրախության հետ, քանի որ երեխայի ծնունդը միշտ պիտի միայն ու միայն ուրախություն բերի, ոչ թե՝ հոգս։
Ասեմ նաև, որ Արցախի իշխանությունների հետ խորհրդակցելով, իմ ուժերի ներածին չափով, պատրաստ եմ ցանկացած այլ աջակցություն բերել Արցախին և Արցախի ժողովրդին։
Աստված պահապան մեր երեխաներին...»,- գրառման մեջ նշել է Գագիկ Ծառուկյանը:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Կառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանա...