Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Եկա հետևության, որ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ շատ հիվանդություններ ունի. Սամվել ԿարապետյանԽոշոր չափով թմրամիջոցների ապօրինի իրացում, մինչև 93 մլն-ի փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել էՍկսելու ենք մարզերից, լինելու են քայլերի շարք, որով կապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)Պետությանը վերադարձված 124 գույք և գործերի 23,8% աճ. Գլխավոր դատախազը ներկայացրեց 2025թ. հաղորդումըՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվելԵթե հարցը ՀՀ-ն կորցնելն է, լավ կյանքի բոլոր ամբիցիաները երկրորդ պլան են գնում. ԿարապետյանՄեր ծրագրի «0 տոկոս հարկ» կետն ամենահեշտ իրագործելին է․ ԿարապետյանՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. ԿարապետյանՍամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի աջակցության մասինՏնային կալանքի տակ լինելով ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին․ Սամվել ԿարապետյանՈրպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել էՀայաստան եմ վերադարձրել ստրատեգիական ռուսական ակտիվները, հիմա էլ ես եմ վերադառնում․ Սամվել ԿարապետյանՊակիստանը ցամաքային միջանցքներ է բացել իրանական բեռների տարանցման համար՝ Հորմուզի նեղուցի շրջանցմամբԳնում ենք բացարձակ հաղթանակի՝ հիշելով Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները. Սամվել ԿարապետյանՎստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի լինի․ ՀՀ-ին սպառնում են Ալիևը և Փաշինյանը․ ԿարապետյանՈստիկաններն ավտոհայելու ապակիների գողություններ կատարող պատանու են ձերբակալելԱվելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավ անես, քան հույսդ անընդհատ դնես այլ քաղաքական ուժերի վրա. Սամվել ԿարապետյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հարցազրույցը«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը«Chevrolet»-ը Մուղնի բնակավայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը
Հասարակություն

Լավագույն աշխատակիցները միշտ գնահատվում են

ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Ռոմա Սահակյանի աշխատասենյակ մտնելիս առաջինն աչքի է զարնում «Լավագույն տարածքային ստորաբաժանում» գրությամբ փոխանցիկ դրոշը, որին վարչությունն արժանացել է 2022 թվականի արդյունքներով։ Պարզվում է՝ սա միակ խրախուսանքը չէ։ ԱԻՆ փրկարար ծառայության լավագույն վարորդ է ճանաչվել թիվ 54 (Կապանի) հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ Մարատ Հակոբյանը, ծառայության տարվա լավագույն հերթափոխ է ճանաչվել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի երրորդ հերթափոխը։ Այդ ամենը հանդիսավոր պայմաններում մայրաքաղաքում փետրվարի 4-ին ստացել են փրկարարական ծառայության տնօրեն, գնդապետ Կամո Ցուցուլյանի ձեռամբ։ Ինչ խոսք, տարին բարեբեր էր մարզային ծառայության համար, և այս հրապարակումով պատեհ եմ համարել նախևառաջ ծառայության ղեկավարին ներկայացնել։

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը 2022 թ. մայիսից ղեկավարում է փրկարար ծառայության փոխգնդապետ Ռոմա Սահակյանը՝ պետի պաշտոնակատարի կարգավիճակով։ Սովորել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 1990-1995 թվականներին ընդունվել և ավարտել է Երևանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը։ 1995-1997 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2022 թվականից ծառայության է անցել  փրկարար ծառայությունում՝ ավագ սպա, այնուհետև՝ հերթափոխի պետ, օպերատիվ բաժնի պետ, Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ։ Միով բանիվ, անցել է ծառայողական բոլոր աստիճաններով։

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը սպասարկում է աշխարհագրական ռելիեֆով բարդ մի տարածաշրջան՝ Ագարակի մաքսակետից մինչև Սիսիանի զանգեր, ունի հինգ ստորաբաժանում՝ Կապանի թիվ 54, Գորիսի թիվ 55, Սիսիանի թիվ 57, Քաջարանի թիվ 58 և Մեղրու թիվ 56 հրշեջ փրկարարական ջոկատները, ընդ որում՝ վերջինիս կազմի մեջ է մտնում Ագարակի հենակետը: Վարչությունն ունի 35 միավոր տեխնիկա՝ ծառայողական, օպերատիվ, փրկարարական, հրշեջ ավտոբաք և այլն:

Փրկարար ծառայությունը միշտ արտակարգ իրավիճակների պայմաններում է գործում։ Բայց հատկապես վերջին չորս տարում լարվածությունը հասել էր առավելագույնի՝ նախ կորոնավիրուսի համավարակ էր, այնուհետև՝ 44-օրյա պատերազմ։

Բոլորիս հիշողության մեջ թարմ է, թե ինչպես էր ծառայության մեքենան շրջում  քաղաքում և մարդկանց հիշեցնում սանիտարահիգիենիկ այն պայմանները, որոնք անհրաժեշտ էր պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար։ Նաև ախտահանումներ էին կատարում մարզի հանրային այն վայրերում, որտեղ բնակչության կուտակումներ էին լինում։

Ռոմա Սահակյանը պատմում է, որ ամենալարված ծառայությունը 44-օրյա պատերազմի ժամանակ էր. ծառայության փրկարարները մասնակցել են դիերի որոնմանը և աճյունների տեղափոխմանը Գորիսի ու Կապանի բժշկական կենտրոններ։

2020 թ. Կապանի հրշեջ-փրկարարները հերթապահություն են կատարել Ներքին Հանդ գյուղում, իսկ Սիսիանի թիվ 57 փրկարարական ջոկատի աշխատակիցները 2022 թ. մեծ աշխատանք են կատարել Նորավանի զորամասի տարածքում։ Երբ հրետակոծությունները շարունակվում էին, հրդեհաշիջման աշխատանքներ են կատարել, մի սպայի դի դուրս բերել կրակային գոտուց։

Ամռանն արտակարգ պատահարներից տարածված են հրդեհները. 2022-ին մարզում գրանցվել է 403 հրդեհի դեպք, նախորդ տարվա 389 դեպքի համեմատությամբ: Թեև հրդեհների դեպքերն աճել են 14-ով, այնուամենայնիվ, մեր զրուցակիցն ընդգծեց 2021 թ. Մեղրիում՝ «Արևիք» ազգային պարկում տեղի ունեցած հրդեհը, որ տևեց շուրջ երկու շաբաթ: Հրդեհաշիջմանը ներգրավված էին նաև Պաշտպանության նախարարության ուղղաթիռները:

 

«Հրդեհի դեպքում առավել դժվար է սահմանամերձ համայնքներում, երբ կան չեզոք գոտիներ, ականապատված տարածքներ․ նման դեպքերում պետք է լինել ծայրաստիճան զգույշ, քանզի կարող ես հայտնվել ականապատված դաշտում կամ հայտնվել թշնամու կրակի տակ», - մանրամասնում է մեր զրուցակիցը և հավելում՝ գոնե լավ է, որ 2022-ին հրդեհներից տուժածներ չկան, 2021-ին հրդեհներից տուժել է մեկ քաղաքացի:

Այնուամենայնիվ, ի՞նչն է հուզում ամենից շատ մարզի փրկարարական աշխատանքները կոորդինացնող Ռոմա Սահակյանին. «Անտարբերությունն է գլուխ բարձրացրել, վարորդները մեկը մյուսին չեն զիջում, շտապողականությունը, օրենքին չենթարկվելը մարդու տունը կարող է քանդել: Վարորդներ կան, որ չեն ենթարկվում ոչ փրկարարներին, ոչ ճանապարհային ոստիկանությանը, իսկ նման վերաբերմունքը հանգեցնում է մի բարդ իրավիճակի, որ կաթվածահար է անում երթևեկությունը: Մյուս կողմից էլ գերբեռնված բեռնատարների պատճառով  մեր տեխնիկան է շարքից դուրս գալիս: Պատահել է՝ մեր տղաները 72 ժամ աշխատել են մեքենաներն արգելափակումից հանելու, իսկ մինչ այդ երեխաներին, կանանց առաջնահերթ կարգով տեղափոխել ենք տաքացման հենակետ, որտեղ նրանց սուրճ ու թեյ ենք հյուրասիրում»:

Ընդ որում՝ հենակետերը, որոնք տեղադրված են Վերին Խոտանան, Աղվանի, Շինուհայր և Գորայք համայնքների վարչական տարածքներում, շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: 2022 թվականին Աղվանիի հենակետն ունեցել է 67 ելք, արգելափակումից հանել՝ 325 մեքենա, Վերին Խոտանանը՝ 69 ելք՝ 345 ավտոմեքենա, Շինուհայրի հենակետը՝ 30 ելք՝ 126 ավտոմեքենա, Գորայքի հենակետը՝ 17 ելք՝ 314 ավտոմեքենա: Այս համատեքստում զրուցակիցս նշում է, որ համագործակցում են մարզի ճանապարհաշինարարական կազմակերպությունների, ճանապարհային ոտիկանության, Սյունիքի մարզպետարանի, համայնքապետարանների, զինվորական կառույցների հետ:

Տարվա ընթացքում վարչության աշխատակիցները մասնակցել են վերապատրաստման դասընթացների մայրաքաղաքում, նաև արտերկրում՝ մասնավորապես, Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ծառայության երկու ծառայող Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայի Հանրապետության մայրաքաղաք Վլադիկավկազում մասնակցել են «Լեռնային պատրաստություն. նախնական լեռնային պատրաստությունից մինչև 3-րդ կարգի լեռնագնաց» թեմայով փրկարարական ծառայողների վերապատրաստման դասընթացին: Մի այլ դեպքում Կապանի թիվ 54 ՀՓՋ-ից երկու ծառայող Չեխիայում՝ Վիշկոֆի ռազմական հետազոտական կենտրոնում, մասնակցել են քիմիական, կենսաբանական, ճառագայթային և կենտրոնական ոլորտում համագործակցություն ծրագրի շրջանակում իրական գործոնների կիրառման վերաբերյալ դասընթացին:

«Արդյո՞ք ծառայությունն ապահովված է կադրերով» հարցի առնչությամբ փոխանցեց, որ հիմնականում ապահովված են, միայն  Մեղրու և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատներում վարորդների թափուր տեղեր կան։ Երևույթը բացատրեց նրանով, որ վարորդները նախընտրում են աշխատել Ագարակի և  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատներում, որտեղ աշխատավարձը համեմատաբար բարձր է։ «Նաև չեմ մեղադրում, երիտասարդ ընտանիքներ կան, վարկեր են վերցրել, վարկային պարտավորություններ պիտի կատարեն»,- ավելացնում է Ռ. Սահակյանը:

Այնուամենայնիվ, զրուցակիցս խնդրեց մեր թերթի միջոցով մարդկանց փոխանցել, որ այդ երկու տարածաշրջանի փրկարար ծառայությունները վարորդների կարիք ունեն և աշխատանքի ընդունման պայմաններին կարող են ծանոթանալ փրկարար ծառայության Սյունիքի վարչությունում։

Հետաքրքիր բնորոշում տվեց մեր զրուցակիցը իրենց մասնագիտությանը. «Մեզ մոտ դժվարն առաջին երկու ամիսն է, երբ արդեն հարմարվում ես դժվարություններին, աշխատանքը դառնում է «հոբբի», ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեբանորեն ես սկսում գնահատել իրավիճակը»։

Վերջում հավելենք, որ ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության և միգրացիոն ծառայության միաձուլման արդյունքում ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ)։ Ներկայումս գործող Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդառնա փրկարար ծառայություն։ Այդ վերակազմավորման հիմնավորման մեջ ասվում է՝ ԱԻՆ-ի գործառույթները ՆԳՆ-ին վերապահելը պայմանավորված է աղետների ու այլ ճգնաժամային իրավիճակներում մեկ կետից կառավարվող և միմյանց փոխլրացնող արձագանքի ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաև նյութատեխնիկական կարողությունների փոխլրացման ու կառավարման, ռեսուրսների համատեղ օգտագործման նպատակահարմարությամբ։

Սպասենք նոր զարգացումների…