Միջազգային «Անմահ գունդը» հայտարարություն է տարածել` դատապարտելով Էստոնիայի սխալ վարքագիծը. Մհեր Ավետիսյան
«Էստոնիայում «Անմահ գնդի» ակցիաների կազմակերպիչ Սերգեյ Շաուլինի նկատմամբ ապօրինի գործողությունները, անկեղծ ասած, պատեհապաշտական և քաղաքական բնույթ ունեն։ Այս որոշմամբ այս երկրի իշխանությունները փաստացի «ահաբեկման ակցիա» են իրականացրել Միջազգային անմահ գնդի գործողությունների մյուս մասնակիցների համար»,-այս մասին հայտնում է մեկենաս, «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը։
«Մեր գործունեությունն անընդունելի է Էստոնիայի քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչների համար, քանի որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի ժառանգության պահպանման հետ կապված օրակարգը ուղղակի նախատինք է այս երկրի ներկայիս քաղաքական էլիտաներին, որոնք առաջնորդվում են պատմական ռեվիզիոնիզմով և Էստոնիայում ֆաշիզմի լեգիտիմացմամբ։
Միջազգային «Անմահ գունդը» քաղաքական կազմակերպություն չէ։ Մենք առաջ ենք տանում մի օրակարգ, որը պետք է համախմբի բոլոր երկրների հասարակություններին հումանիզմի, սոցիալական և մշակութային բազմազանության ճանաչման և 21-րդ դարում նեոֆաշիզմին հակադրվելու արժեքների շուրջ։
Միջազգային «Անմահ գունդը» դատապարտում է այս որոշումը և զգուշացնում Էստոնիայի իշխանություններին չմոռանալ Նյուրնբերգի դասերը։ Նացիստների և նրանց հանցակիցների հանցագործություններն ու գործունեությունը երբեք անպատիժ չեն մնում. պատասխանատվությունն անխուսափելի է:
Մենք սատարում ենք Ռուսաստանի նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի հայտարարությանը, ըստ որի՝ այս որոշումը չի համապատասխանում Էստոնիայի իշխանությունների կողմից հայտարարված իրավական հիմքին»,-ասել է Մհեր Ավետիսյանը։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ