Երևանի ավագանու ընտրությունները՝ «ժամանակին». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Մեր ունեցած տեղեկություններով, ինչինչ, այդ թվում՝ վարկանիշային հաշվարկներից ելնելով՝ իշխանությունները ցանկություն ունեին Երևանի ավագանու ընտրություններն անցկացնել ոչ թե աշնանը, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ, այլ արտահերթ կարգով՝ մայիսին: Դրա համար նախատեսված էր կիրառել իրենց «սիրելի» գործիքակազմը, այն է՝ խոշորացումը, երբ Երևանին կմիացվեր մեկ կամ երկու համայնք (ասենք՝ Փարաքարը): Սակայն Արցախի շրջափակումը, Ազատ գյուղի կացարանի հրդեհն ու 15 զինվորի մահը էապես խառնել են նրանց պլանները:
Բանն այն է, որ իշխանությունները ևս հասկանում են, որ իրենց՝ առանց այդ էլ չափազանց ցածր վարկանիշն էլ ավելի է ընկել: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշվել է չգնալ արտահերթի ճանապարհով ու ընտրություններն անցկացնել «ժամանակին», այսինքն՝ սեպտեմբերին՝ այն հույսով, որ առաջիկա ութ ամսվա ընթացքում տարբեր մանիպուլ յացիաների, «ծածկադմփոցների», արհեստական օրակարգերի, «բռնեմ-փռեմ ասֆալտին» օպերացիաների միջոցով կկարողանան մի փոքր շտկել վարկանիշային կատաստրոֆան: Հավելենք, որ այս ընթացքում տարբեր տեղեկություններ են շրջանառվել այդ ընտրություններին տարբեր քաղաքական ուժերի մասնակցության և քաղաքապետի թեկնածուների առաջադրման առումով:
Ի մասնավորի, որպես հավանական թեկնածուներ են նշվում ՔՊ-ից՝ Տիգրան Ավինյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Մանե Թանդիլյանը, «Համախմբում» շարժումից՝ Ավետիք Չալաբյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ Դավիթ Խաժակյանը և այլ անուններ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»