Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հասարակություն

Փայտի վառարաններ՝ Ստեփանակերտի անապահով ընտանիքներին. «Մենք ենք մեր սարերը» 600 մլն դրամի ծրագիր է իրականացրել Արցախում

Ստեփանակերտ քաղաքի 700 ընտանիքի տրամադրվել են փայտի վառարաններ, Ստեփանակերտի և շրջանների պոմպային ջրամատակարարման համակարգի համար ձեռք են բերվել և տեղադրվել են դիզելային գեներատորներ և էլեկտրական մարտկոցներ, ինչը կանոնավոր էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում կարևոր նշանակություն ունի համակարգի անխափան աշխատանքի համար:

Այս ամենն իրականացվել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության՝ «Աջակցություն Արցախի էներգետիկ համակարգին» ծրագրի շրջանակում` գործընկեր կազմակերպության աջակցության շնորհիվ:Գործակալության մեկ այլ՝ «Արցախի պարենային պետական պահուստի համալրում» ծրագրի շրջանակում ձեռք է բերվել կամ գործընկերներից ստացվել է սննդամթերք, այդ թվում՝ բրնձի ու հնդկաձավարի ալյուր, կաթի, ձվի, չոր կարտոֆիլի փոշի, մակարոն և այլ ապրանքատեսականեր, որոնք արդեն Գորիսում են, և առաջիկայում նախատեսվում է տեղափոխել Արցախ: Այս ծրագրի նպատակն է Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման կամ շրջափակման վտանգի պայմաններում բնակչությանն ապահովել սննդամթերքով` հաշվի առնելով փոխադրման և պահպանման տեսանկյունից դրանց նպատակահարմարությունը, ապրանքների սննդարարությունը:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունն իր գործունեության երեք ամիսների ընթացքում արդեն իսկ իրագործել է արցախցիների առաջին անհրաժեշտության կարիքներին ուղղված ծրագրեր՝ 150-ից ավելի նվիրատուների շնորհիվ ցուցաբերելով մոտ 600 մլն ՀՀ դրամի (ավելի քան 1.5 մլն ԱՄՆ դոլար) աջակցություն շրջափակման մեջ գտնվող Արցախին։«Մեր բոլոր նախագծերի հիմքում արցախցիների առաջնային կարիքներն են։ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը սերտորեն համագործակցում է Արցախի կառավարության հետ, ու իրականացնում այնպիսի նախագծեր, որոնց կարիքն այդ պահին ունի Արցախի ժողովուրդը»,- նշել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը։Արցախի կառավարության հետ քննարկումների արդյունքում որոշվել է իրականացնել ընթացիկ կարևորության մի քանի այլ ծրագրեր ևս։

Դրանք վերաբերում են պարենային պետական պահուստի համալրմանը, գյուղական բնակավայրերում արևային ջրաջեռուցիչների տեղադրմանը,  ջերմոցային տնտեսությունների ջեռուցման, հովացման, խոնավացման և այլ համակարգերով ապահովմանը, բուժսանիտարական առաջնային օգնության շարժական բրիգադաների ձևավորմանն ու տեղահանված անձանց տների բարեկարգմանը։

«Լավատես ենք, որ մեր նվիրատուների և գործընկերների ջանքերով հնարավոր կլինի արագ կյանքի կոչել նաև այս հինգ նախագիծը։ Անչափ շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք այս երեք ամիսների ընթացքում շարունակաբար աջակցել են արցախցիներին թե՛ ֆինանսապես, թե՛ պարենով՝ վստահելով մեզ։ Մեր նվիրատուների վստահությունն ուղիղ համեմատական է մեր գործունեության արդյունավետությանը»,- ասել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության ղեկավար Արման Ջիլավյանը։

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման ծրագրեր՝ սերտորեն համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։

«Մենք ենք մեր սարերը» ճգնաժամի պահին մարդասիրական օգնություն է տրամադրում Արցախի ժողովրդին՝ նպաստելով տարածաշրջանի ֆինանսական անկախությանը, բարելավելով առաջնային առողջապահությունը և աջակցելով երեխաներին ու երիտասարդներին։ Գործակալության հիմնադիրը Ռուբեն Վարդանյանն է: