Մեր պետության գոյության հիմնասյունը կարդացած հասարակությունն է. Մանե Թանդիլյան
Գրքի տոնին ընդառաջ՝ փետրվարի 17-ին, Երևանում մեկնարկել է «ԿարդաLove գրքի փառատոնը»։
«ԿարդաLove» գրքի փառատոնի բացմանը ելույթ է ունեցել փառատոնի գլխավոր հովանավոր «Ապրելու հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Մանե Թանդիլյանը։ Նա իր խոսքում անդրադարձել է կրթության, գրքերի հանդեպ սիրո ձևավորման և կիրթ հասարակություն ունենալու անհրաժեշտությանն ու կարևորությանը.
«Ես վստահ եմ, որ կարդալը պետք է ու կարող է դառնալ սովորություն։ Իսկ այդ սերը երեխաների մեջ հենց մանուկ հասակից պետք է սերմանենք մենք։ Մեր՝ մեծահասակների պարտավորությունն է դաստիարակել կրթության կարևորությունը գիտակցող քաղաքացիների, ու առաջին հերթին մենք պետք է օրինակ լինենք նրանց համար։ Մեր պետության գոյության և պետականության պաշտպանության հիմնասյունը կարդացած հասարակություն է, և մենք չունենք այլ ճանապարհ քան դառնալ կիրթ, գրագետ, խելացի ու նորարար հասարակություն։ Ուստի գործ ունենք անելու, որպեսզի մեր հասարակությունն իր խելքով կարողանա հաղթել ու հաղթահարել այն մարտահարավները, որոնք մեր առջև ծանրանում են։ Թվաքանակով չենք կարողանա, պետք է որակով կարողանանք»։
Ելույթում Մանե Թանդիլյանն անդրադարձել է նաև ժամանակակից գրադարաններ ունենալու խնդրին, շեշտել, որ գրադարանների արդիականացումը ևս շատ կարևոր է գրքասիրության տարածման և սովորելու խրախուսման համար։
«ԿարդաLove» գրքի փառատոնի շրջանակում նախատեսված են տարբեր շնորհանդեսներ, հանդիպումներ ու քննարկումներ։ Փետրվարի 18-ին՝ ժամը 15: 00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի պանելային քննարկումը, որի հատուկ հյուրը Մանե Թանդիլյանն է։
Նշենք, որ գրքի փառատոնը տևելու է երկու օր՝ փետրվարի 17-ին, 18-ին, բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...