Չինաստանն իր ողջ բնակչությանը կարող է ապահովել արևային էներգիայով
Քամու տուրբիններն ու արևային էլեկտրակայանները Չինաստանում մշակում են գրեթե այնքան էլեկտրաէներգիա, որքան անհրաժեշտ է երկրում յուրաքանչյուր բնակելի տան ամբողջական ապահովման համար։ Այդ մասին գրում է «Բլումբերգ» պարբերականը՝ վկայակոչելով Չինաստանի ազգային էներգետիկ վարչության վերջին զեկույցը, նշում է, թե այլընտրանքային էներգիայի գեներացման ծավալները նախորդ տարի ավելացել են 21%-ով և կազմել 1190 տեռավատ ժամ։
Նույն տվյալների համաձայն՝ Չինաստանում բնակելի տարածքների էներգամատակարարման համախառն մակարդակը կազմել է 1344 տեռավատ ժամ, ինչը 14 %-ով ավելին է, քան եղել է 1 տարի առաջ։ Նման ծավալներով արևային էներգիայի արտադրությունը Չինաստանում բավականին լուրջ հնարավորություններ է ստեղծում, սակայն հարկ է նշել, որ Չինաստանում բնակելի տարածքների ապահովման համար էներգիայի չափազանց փոքր մասն է օգտագործվում, այլ երկրների համեմատությամբ։
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ Չինաստանում արտադրվող էներգիայի միայն 17 %-ն է օգտագործվել անմիջականորեն տնային տնտեսությունների կողմից։ Միևնույն ժամանակ Ճապոնիայում այդ ցուցանիշը հասնում է 29 %-ի, ԱՄՆ-ում՝ 39 %-ի, իսկ Չինաստանում էներգիայի հիմնական սպառողները նախկինի պես մնում են ֆաբրիկաներն ու գործարանները։ Արտադրվող ամբողջ էներգիայի 60%-ն օգտագործում են առևտրային ձեռնարկությունները, ուստի և չինական վարչությունը նշել է, թե առայժմ վաղ է խոսել արևային էներգիայի ամբողջական կիրառման վերաբերյալ, և պետությունը լրջագույն ջանքեր է գործադրում ցուցանիշներն ավելացնելու։
Ընդ որում սա նույն Չինաստանն է, որը աշխարհում մենաշնորհային դիրք է գրավում արևային վահանակների արտադրության ոլորտում։ Նույնիսկ այդ երկիրը սեփական կարիքները հոգալու համար պետական անմիջական միջամտության կարիքն ունի, էլ ու՞ր մնաց Հայաստանը, որտեղ արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», իսկ արտադրվող ամբողջ էներգիայի ծավալի մեջ արևային էներգիայի տեսակարար կշիռը չափազանց փոքր է։
Արտյոմ Գալստյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...