Կանանց ձայնը պետք է դառնա ու լինի լսելի․ Մանե Թանդիլյանը՝ «Կնոջ հայացքը» խորագրով ցուցահանդեսին
«Պատերազմի կանայք» «Ապրած օրեր», «Անուշ Գրիգորյանի դիմանկարը», «Կյանքը ափի մեջ» «Որ լինենք պատրաստ», «Իմ ձևով, քո ձևով, բայց ոչ ճիշտ ձևով». կին լուսանկարիչների այս թեմատիկ ֆոտոպատումները վավերագրություններ են՝ սոցիալական տարբեր խնդիրների, ուշադրության արժանի իրողությունների և իրական պատմությունների մասին։
Լուսանկարները ներկայացված են «Կնոջ հայացքը» խորագրի ներքո անցկացվող ցուցահանդեսին, որի բացումը տեղի ունեցավ մարտի 8-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան թանգարանում։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի նախաձեռնությամբ։ Միջոցառման նպատակն օրվա խորհուրդը ևս մեկ անգամ կարևորելը, տաղանդավոր կանանց ձայնը լսելի դարձնելը և արվեստի միջոցով երկխոսության հարթակ ստեղծելն էր։
«Կնոջ հայացքը» խորագրի անվանումը պատահական ընտրված չէ՝ կանայք ունեն ուրույն աշխարհընկալում, ուրույն հայացք կյանքին, ինչպես գեղեցիկին, այնպես էլ խնդիրներին ու դժվարություններին։
Ցուցահանդեսին բացման խոսքով ելույթ ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, ով իր ելույթում կարևորեց կանանց ձայնն ու ասելիքը լսելի դարձնելը.
«Կարծում եմ որ, որ կանայք արդեն վաղուց կարիք չունեն ապացուցելու իրենց ուժեղ, կամային, անկոտրում ու խիզախ լինելը։ Բայց այս օրը եզակի առիթ է մեր այդ կարողություններն ու հնարավորությունները վերահաստատելու համար։ Խորապես համոզված եմ, որ կանանց ձայնը պետք է դառնա ու լինի լսելի։
Իսկ այս աշխատանքները մեզ նաև ապացուցում են, որ ուրիշ է կանանց հայացքը, առարկաները, երևությունները, իրողություններն ու իրականությունը տեսնելու և ընկալելու ձևը։ Ուզում եմ արձանագրենք, որ սրանք պարզապես լուսանկարներ չեն, սրանք պատումներ են, մարդկային պատմություններ, որոնք կանայք «պատմել են» իրենց հայացքով ու իրենց մոտեցմամբ։
Կանայք ունեն իրենց ուրույն հայացքը, իրենց ուրույն աշխարհընկալումը և ուրույն մոտեցումը ցանկացած խնդրին»։
Լուսանկարների հեղինակները 4plus անկախ վավերագրական լուսանկարչության կենտրոնի լուսանկարչուհիներն են՝ Նազիկ Արմենակյանը, Փիրուզա Խալափյանը, Անահիտ Հայրապետյանը, Նելլի Շիշմանյանը, Գայանե Հարությունյանը, Սիրանուշ Ստեփանյանը։
Նազիկ Արմենակյանը նշում է. «4Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնն իր գործունեության ընթացքում մշտապես իր հայացքն ուղղել է դեպի կանանց, ուսումնասիրել և վերհանել նրանց սոցիալական և հասարակական փոփոխվող դերերը, խնդիրները: «4Պլյուս» հարթակի միջոցով մենք հետազոտում ու վավերագրում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ընդգծում և բարձրաձայնում արդիական խնդիրները՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, էկոլոգիական, մարդու իրավունքների մասին և այլն։ Այս ցուցահանդեսում ներկայացված են կին լուսանկարիչների լուսանկարչական շարքերը, որոնք անսպասելի և բազմազան թեմաների միջոցով փորձում են տեսանելի և լսելի դարձնել կանանց ձայնը»։
Նշենք, որ ցուցահանդեսը բաց է լինելու մինչև սույն թվականի մարտի 10-ը ներառյալ։ Հասցե՝ Աբովյան 64, (Խաչատուր Աբովյանի արձանի մոտ)։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետ