Լիբիան պատրաստ է Եվրապային ապահովել արևայն էներգիայով
Աֆրիկյան պետություններից Լիբիան տասնամյակներ շարունակ հայտնի է եղել որպես նավթի առանցքային արտահանողներից մեկը։ Մինչև 2011 թվականը երկրում բռնկված քաղաքացիական պատերազմը, երբ Մուամար Քադաֆիին տապալեցին, Լիբիան 12-րդն էր աշխարհում նավթի արտահանմամբ՝ օրական մինչև 1,6 միլիոն բարել նավթ արտահանելով։ Միայն վերջին շրջանում Արևելքի և Արևմուտքի ուժերի միջև հրադադար հաստատելուց հետո, նավթի արդյունահանումը հաջողվել է հասցնել մինչև 1,2 միլիոն բարելի։
Այդուհանդերձ, նույնիսկ այն պայմաններում, երբ Լիբիան վաղուց ապահովել է իր նավթի և գազի պաշարները և արտահանում է դրանք նաև եվրոպական երկրներ, այդ երկիրը մտադիր է զարգացնել արևային էներգետիկան։ Լիբիայի ազգային միասնության կառավարության վարչապետ Ալ դը Բեյբան, լիբիա-գերմանական տնտեսական համաժողովին՝ Տրիպոլիում, հայտարարել է, թե իր երկիրը մտադիր է ապահովել եվրոպական երկրներին էլեկտրաէներգիայով, որն արտադրվում է արևի շնորհիվ։ Վստահեցնելով, որ Լիբիայում այլևս կայունություն է տիրում, նա կոչ է արել գերմանացի գործարարներին գալ Լիբիա և լուրջ ներդրումներ իրականացնել։
Գրեթե ամբողջ տարին արևի «տիրապետության» տակ գտնվող երկիրը ահռելի ռեսուրսներ և պոտենցիալ ունի արևային էներգիայի արտադրության առումով և անգամ լինելով նավթի առանցքային արդյունահանողներից մեկը, չի խորշում զարգացնել արևային էներգիան՝ հայտարարելով, թե այդ կերպ նաև նվազեցնում է էներգիայի ծախսերը իր սեփական քաղաքացիների համար։ Հատկապես այսօրինակը պետք է վարակիչ լինի Հայաստանի համար։ Մեր երկիրը, որը չունի արդյունահանվող վառելիքի որևէ ռեսուրս և ստիպված է մեծ քնակությամբ գազ և նավթ ներմուծել Հայաստան էներգիայի ստացման համար, կարիք ունի արևային էներգիայի արտադրության աճի։
Մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», ուստի և առանցքային նշանակություն է ստանում արևային էներգիայի օգտագործումը։
Սերոբ Միսակյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...