Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

Էլեկտրոմոբիլների լիցքավորում, cloud gaming և այլ տեխնոլոգիական լուծումներ․ Team-ը DigiTec-ին ներկայացավ ընկերությունների խմբով

Մեկնարկեց տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական DigiTec ցուցահանդեսը։ Team-ը ներկայացավ ընկերությունների խմբով, որում ներառված ընկերություններին միավորում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու ձգտումը, պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև սեփական երկրի տնտեսության ցուցանիշների աճի վրա ազդելու մեծ ցանկությունը։

Ժամանակակից լուծումներով տաղավարում Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները մինչև մարտի 12-ը ինտերակտիվ ձևով այցելուներին ներկայացնելու են իրենց նոր ծառայություններն ու պրոդուկտները, իսկ HR անկյունում՝ Թիմում աշխատանքի հնարավորությունները։

«Որպես տեխնոլոգիական ընկերությունների խումբ այս եզակի միջոցառումից Թիմն անմասն մնալ չէր կարող թե՛ որպես աջակից, թե՛ մասնակից։ Սա հնարավորություն է ծնունդով հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար փորձի փոխանակման, նոր կապեր ստեղծելու, ինչպես նաև գործընկերներ գտնելու տեսանկյունից»,- խոսելով Դիջիթեքի կարևորության մասին՝ նշեց Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

Թիմ ընկերությունների խմբի ամենամեծ ու լայնածավալ ծառայություններ մատուցող Team Telecom Armenia-ն Դիջիթեքին ներկայանում է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ NGN (Next Generation Network) ցանցով և Cosmo սակագնային փաթեթներով։ Ցուցահանդեսի մասնակիցները Team-ի գերարագ ինտերնետը կարող են փորձարկել cloud gaming գոտում՝ խաղալով ամենավերջին սերնդի խաղերը ամպային տեխնոլոգիաների միջոցով։

Ներկայացնելով ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության ոլորտն ու գրանցած հաջողությունները՝ Հայկ Եսայանը առանձնացրեց ու կարևորեց Team Systems ընկերության Team Energy նախագիծը, որը էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց է կառուցում ՀՀ ամբողջ տարածքում՝ խրախուսելով էլեկտրամոբիլների տարածումն ու օգտագործումը։

Team Systems-ն իրականացնում է նաև ՏՏ սարքավորումների և համակարգերի մատակարարում ու ներդրում, ինչպես նաև էլեկտրատեխնիկական, անվտանգության,  խելացի տան համակարգերի նախագծում, իրագործում և սպասարկում։

Ընկերությունների խմբում Team Pay վճարահաշվարկային ընկերությունն առաջարկում է կատարել ֆինանսական գործարքներ «մեկ պատուհան» սկզբունքով։ Այն արդեն գործում է Team Telecom Armenia-ի 18 մասնաճյուղերում, իսկ այս տարի նախատեսվում է բջջային հավելվածի թողարկումը։ Դիջիթեքի այցելուները հնարավորություն ունեն առաջինը փորձարկելու հավելվածի դեմո տարբերակը։

Մյուս, Team Solutions ընկերությունը ստեղծում է ծրագրային ապահովման գործիքներ ու լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին ավտոմատացնել գործընթացներն ու ընդլայնել իրենց գործունեությունը։ Ընկերությունը մշակում է նաև կառավարման էլեկտրոնային համակարգեր, իսկ ZANGEZOR և HZOR պրոդուկտների միջոցով ապահովում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների ու ընկերությունների թեժ գծերի անխափան աշխատանքը։

Հայաստանում առաջին առցանց մոլը՝ Buy.am-ը, ներկայացրեց նոր կայքի բետա տարբերակը, որտեղից այսուհետև հնարավոր է կատարել խմբային պատվերներ՝ հատուկ այդ պատվերի համար ստեղծված հղումը կիսելով, օրինակ, թիմի անդամների հետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ավելացնել իր ցանկալի ապրանքը։

HR անկյունում անցկացվում է նաև մասնագիտական քուիզ, որի հաղթողները ստանում են մեկ օր մասնակից ընկերություններից որևէ մեկում անցկացնելու և աշխատանքային ընթացքին ներսից ծանոթանալու հնարավորություն։ Թիմ ընկերությունների խմբում ներառված ընկերությունների թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հասարակայնության հետ կապերի բաժին

[email protected]