Շվեյցարական երկաթուղին՝ արևային էներգիայի աղբյուր
Շվեյցարիայում արևային էներգիայի արտադրության բումի շրջանակներում, հերթական ուշագրավ նորամուծությունն են սկսել։ Շվեյցարիայի երկաթուղային ճանապարհները պատվելու են արևային վահանակներով։ Շվեյցարական «Sun Ways» ընկերությունը արդեն մայիսին վահանակներ կդնի երկրի արևմուտքում գտնվող երկաթուղային կայարաններից մեկի գծերի վրա։ Այժմ սպասվում են տրանսպորտի դաշնային վարչության թույլտվությանը։
Քանի որ եղանակային ճգնաժամը ստիպում է Եվրոպային հնարավորինս ավելի արագ անցնել վերականգնվող այլընտրանքային էներգիայի աղբյուրներին, շվեյցարական գիտնականները մեծ թափով նորանոր մակերեսներ են «նվաճում» արևային վահանակներ տեղադրելու համար։ Եթե այլ ընկերություններ, օրինակ Գերմանիայում, փորձում են արևային վահանակները տեղադրել անշարժ մակերեսներին, Շվեյցարիայում մտադիր են օգտագործել հանվող և տեղափոխվող համակարգեր, իսկ երկաթուղու գծերը չափազանց հարմար են նման նախագիծ իրականացնելու համար։
Ներկայումս Շվեյցարիայում 5317 կմ երկարությամբ երկաթուղային գծեր կան։ Տեսականորեն հնարավոր է ամբողջ հատվածում տեղադրել արևային վահանակները, թերևս բացառություն են կազմում միայն թունելները, որոնք էլ չափազանց փոքր թիվ են այս ամբողջ ծավալի մեջ։ «Sun Ways» ընկերության տվյալներով՝ ազգային երկաթուղային ցանցը կարող է տարեկան մեկ տեռավատ ժամ էներգիա արտադրել, ինչը հավասար է Շվեյցարիայի էներգիայի սպառման 2 %-ին, շվեյցարական պայմաններում դա չափազանց բարձր թիվ է։
Հայաստանում, ցավոք, այս տեխնոլոգիան կիրառել հնարավոր չէ։ Մեր երկրում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», սակայն մենք չունենք բավարար երկաթուղային ցանց նման վահանակներով ծածկելու համար, ուստի և պետք է այլ մակերեսներ փնտրել արևային վահանակները տեղադրելու։
Սոնա Գալստյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետ