Եվրամիությունը նոր պահանջներ է դրել արևային էներգիայի զարգացման համար
Էներգիայի վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը եվրամիությունում պետք է կտրուկ աճի մինչև 2030 թվականը։ Եվրամիության անդամ պետություններն ու եվրոպական խորհրդարանը շաբաթվա վերջին համաձայնության են հանգել, որը պարտադրելու է հասցնել մաքուր էներգոռեսուրսների կիրառման մակարդակը մինչև 42,5 %-ի եվրամիության բոլոր երկրներում՝ զգալիորեն գերազանցելով արդյունահանվող վառելիքից ստացվող էներգիային։ Որոշ կառավարություններ պարտավորվել են այդ ցուցանիշը հասցնել մինչև 45 %։
Այս նպատակներին հասնելու համար համաձայնագրին նախատեսում է մեղմացնել անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարության ընթացակարգերը, օրենսդրական և տնտեսական արտոնություններ տրամադրել։ Եվրոպական խորհրդարանի զեկուցող Մարկոս Պիպերը հայտարարել է, թե այժմ կառավարությունները 12 ամիս ունեն որպեսզի ձևակերպեն իրենց հարցումները արևային մարտկոցների կամ հողմաղացների ֆերմաների տեղադրման վերաբերյալ։ Եթե մեկ տարի անց նրանք համապատասխան հայտերը չներկայացնեն, ապա լուրջ խնդիրներ կառաջանան, իսկ Եվրամիությունը արդեն ինքնաբերաբար իր հայեցողությամբ կսկսի պարտադրել նման ենթակառուցվածքների տեղակայումը։
Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Եվրամիությունն արագացված տեմպերով անցնում է արևային էներգիայի օգտագործմանը։ Հրաժարվելով Ռուսաստանից վառելիքի ներկրումից՝ Եվրամիությունում գիտակցում են, որ իրենց ապագան հենց արևային էներգիան է, ուստի և բոլոր ընթացակարգերի և կանոնների թեթևացումը զգալի դրական արդյունք է տալու։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և մեր երկիրը ևս կարիք ունի բոլոր ընթացակարգերի և օրենսդրության փոփոխության, որպեսզի հնարավոր լինի Հայաստանում ևս զարկ տալ արևային էներգիայի արտադրությանը։ Միայն այդպես է հնարավոր հասնել էներգետիկ անվտանգության, այն էլ մեր հեղեղուկ տարածաշրջանում։
Նունե Երեմյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետ