Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում հանդիպել է արցախցի երիտասարդների հետ
«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ մի կողմից անհանգստանում ենք անվտանգության համար, բայց մյուս կողմից չենք ուզում ընդունել իրականությունը և շարունակում ենք ապրել այնպես, կարծես ամեն ինչ նախկինի պես է: Գիտեմ, որ հասարակության մեջ մեծ է հիասթափությունը, չենք հավատում ինքներս մեզ և առաջնորդներին, իսկ ապագայի վերաբերյալ հստակ պատկերացման բացակայությունն ավելի է հուսալքում: Բայց գոյություն ունի շատ պարզ ճշմարտություն՝ մինչև քո մեջ ուժ չգտնես կերտելու այդ ապագան, քայլեր չանես այդ ուղղությամբ, այդ ապագան ինքնըստինքյան չի կերտվելու:
Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում երեկ հանդիպեցի արցախցի մի խումբ երիտասարդների հետ՝ հասկանալու համար, թե ակտիվ երիտասարդությունն ինչպես է տեսնում իր ապագան: Երիտասարդությունը միշտ է եղել հասարակության շարժիչ ուժը: Այս երիտասարդների ծնողներն էին, որ 35 տարի առաջ սկսեցին Արցախյան շարժումը, որոշեցին, որ չեն լինելու Ադրբեջանի կազմում, դուրս եկան պայքարի, ամեն ինչ արեցին՝ փոխելու իրավիճակը և փոխեցին:
Երիտասարդներին իմ հորդորը մեկն էր՝ ձերբազատվել մտքից, թե իրենք բավարար ուժ ու կարողություն չունեն իրավիճակ փոխելու համար, և որ դա ղեկավարության գործն է: Իրականում երիտասարդությունը շատ բան կարող է անել, որոշել՝ ինչպիսի ապագա են տեսնում իրենք և ամեն ինչ անել՝ իրենց պատկերացրած ապագան կերտելու համար:
«Մեր սարերը» կենտրոնը լավ հարթակ է ապագայի տեսլականի շուրջ քննարկումների, բանավեճերի համար: Առաջիկայում նաև «Մատենա» միջազգային դպրոցն է այստեղ առաջնորդության ծրագիր սկսելու, և ես ուրախ կլինեմ, որ արցախցի երիտասարդներն ակտիվ մասնակցություն ունենան:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետ