Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

«Գալաքսի» ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

«Գալաքսի» ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) այսուհետ կհամագործակցեն նոր ձևաչափով: «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ապրիլի 14-ին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր համագործակցությունն ընդլայնելու և համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով:

Միահյուսելով երկու առաջատար կազմակերպությունների ներուժը, առաջավոր փորձն ու գիտելիքը՝ իրականացվելու են կրթական նախագծեր, ճանաչողական այցեր, փորձի փոխանակում՝ ի շահ Հայաստանի տնտեսության և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման:

«Երկրի տնտեսության զարգացման գործում որակյալ կրթություն ստացած և մրցունակ երիտասարդության դերն առանցքային է: Այս իմաստով մեծապես կարևորում ենք ուսանողությանը լավագույն փորձի ու գիտելիքի փոխանցումը: Փոխըմբռնման այս հուշագրի ստորագրմամբ բացվում են «Գալաքսի» խմբի «դռները» Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների առջև՝ հնարավորություն ստեղծելով բուհում ստացած գիտելիքը հարստացնել կիրառական փորձառությամբ»,- ասաց «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն  Արամ Խաչատրյանը:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները հնարավորություն կստանան իրենց պրակտիկան անցնել «Գալաքսի» ընկերությունների խմբում, ինչպես նաև այցելելով ընկերություններ` ծանոթանալ «Գալաքսիի» բիզնես գործառնություններին ու կորպորատիվ մշակույթին:

«Ձեռնարկությունների և մասնագիտական աշխարհի հետ կապը գտնվում է ՀՖՀՀ-ի կրթական ռազմավարության հիմքում ավելի քան քսան տարի: Մեր համալսարանը չէր ունենա նույն հաջողությունն առանց ընկերությունների վստահության և ուսանողների կրթման ու աշխատանքի տեղավորման գործում նրանց ներգրավվածության: «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ հուշագրի ստորագրումը լիովին համապատասխանում է մեր մոտեցումներին: ՀՖՀՀ-ի ուսանողներն այսկերպ կօգտվեն «Գալաքսի»-ի գերազանց որակի՝ ազգային ու միջազգային ազդեցությունից»,- նշեց  Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին:

Սույն համագործակցության շրջանակներում կողմերը նաև պայմանավորվել են նախաձեռնել համատեղ այլ միջոցառումներ, այդ թվում ապահովելով «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմի կողմից դասախոսությունների անցկացում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների համար:

***

«Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկըԻր գործունեության շուրջ 24 տարվա ընթացքում «Գալաքսին» ստեղծել ու զարգացրել է 15 բիզնեսներ տարածաշրջանումապահովելով կառավարումը և ռազմավարական զարգացումը։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոններն են եղել ոլորտային նորարարությունըարդյունավետ թիմային ներգրավվածությունը և շարունակական ուսուցման հիման վրա մշակված պատասխանատու բիզնես մշակույթը:

***

«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀՀայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից  մեկն է։ ՀՖՀՀ-ն շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական (եվրոպական): Համալսարանի ակադեմիական գործընկերներն են  Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի շուրջ 2000 ուսանողմեկ տասնյակ դոկտորանտներ և ավելի քան 2700 շրջանավարտ։ ՀՖՀՀ-ի հաջողության վկայականն է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշըԸստ 2021թ-ի շրջանավարտների շրջանում անցկացված հարցման՝ վերջիններիս ընդամենը 4%-ն է գտնվում աշխատանքի որոնման ակտիվ փուլում: