«Մենք հավատում ենք մեր և Հայաստանի ներուժին». Ամերիաբանկի «Եռակի լավագույնը» արշավն ամփոփում է գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը
Ամերիաբանկն ամփոփում է «Եռակի լավագույնը» արշավը, որը մեկնարկել էր 2022-ին The Banker, Global Finance և Euromoney միջազգային առաջատար ամսագրերի կողմից Հայաստանում տարվա «Լավագույն բանկ» ճանաչվելու առթիվ:
Արշավի շրջանակում Ամերիաբանկն ամփոփ ներկայացրել է վերջին տարիներին ներդրված թվային բազմաթիվ ծառայությունները, Ամերիայի և գործընկերների ջանքերով իրականացված ծրագրերն ու արձանագրած արդյունքները, որոնք նշանակալի ազդեցություն են ունեցել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում և հնարավորություն են ստեղծել բարելավելու ինչպես հաճախորդների բանկային փորձառությունը, այնպես էլ կյանքի որակը:
Ամերիաբանկի գլխավոր տնօրենի` Արտակ Հանեսյանի մասնակցությամբ հոլովակը «Եռակի լավագույնը» արշավի ամփոփիչ ակորդն է, որը յուրահատուկ շնորհակալություն է բոլորին` գործընկերներին, հաճախորդներին ու Ամերիա թիմին:
«Արժեքները, տեսլականն ու առաքելությունը, որոնց շուրջ համախմբվել են Ամերիա թիմը, Ամերիայի գործընկերներն ու հաճախորդները, շարունակելու են կյանքի կոչվել ի նպաստ Հայաստանի ու մեր երկրում ապրող մարդկանց բարօրության»,- նշում է Արտակ Հանեսյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Հավելենք, որ Ամերիաբանկը Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից 2023թ. ևս ճանաչվել է «Լավագույն բանկը» Հայաստանում։
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:
Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:























Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետ