Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքները
Մամուլի տեսություն

Իրավապահները «նստած» են սոցցանցային մոնիտորինգի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Համապատասխան մարմինները հետևողականորեն շարունակում են հանցանք չտեսնել բազմաթիվ քպականների՝ տարբեր ժամանակներում թույլ տված արարքներում՝ բռնության ակնհայտ սպառնալիքներ, ընդդիմադիրների վրա հարձակումներ, այդ թվում՝ աքացիներով, կարտոֆիլամարտ, տարբեր «ռազբոռկաներ», խուլիգանական դրսևորումներ և այլն, և այլն: Փոխարենը նրանք պատրաստ են ընդդիմադիր հայացք ունեցող որևէ մեկի՝ նույնիսկ սխալ տեղով փողոցն անցնելու համար ոչ միայն վարչական տուգանք նշանակել, այլև քրեական վարույթ նախաձեռնել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրվա իշխանությունների վախերն ու «ներքին չիստկա» անելու մարմաջն այն աստիճանի է հասել, որ իրավապահ բոլոր համակարգերը գրեթե ամբողջությամբ դրված են սոցցանցային մոնիտորինգի տակ: Գնալով ավելի հաճախ են ընդդիմադիր հայացք ունեցող տարբեր օգտատերերի նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնվում... սոցցանցային գրառման տակ: Հիմնականում «մեղադրանքը» վերաբերում է սպառնալիք կամ բռնության կոչ հնչեցնելուն: Ընդ որում, մեծամասամբ խոսքը վերացական գնահատականների մասին է, որոնք իրավապահները որակում են որպես իշխանություններին և, ի մասնավորի, Նիկոլ Փաշինյանի անձին ուղղված:

Ավելին, նույնիսկ պատկերավոր, գեղարվեստական ձևակերպումները կամ «կերպարները» իրավապահները «ինդենտիֆիկացնում» են իշխանավորների հետ:Մեր աղբյուրների փոխանցմամբ, ոստիկաններից, քննիչներից, նաև դատախազներից շատերը, մեղմ ասած, ուրախ չեն այս վիճակից, ավելին՝ չեն էլ թաքցնում, որ զզվել են այս ամենից, նույնիսկ ծիծաղելի են համարում Փաշինյանի այս աստիճան վախերն ու նման անհեթեթ գործերով վարույթներ նախաձեռնելը, սակայն պարտավոր են անել, որովհետև հրաման ունեն»: