Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
Ռոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքով
Հասարակություն

Շվեյցարիա. արևային մարտկոցներ երկաթուղային գծերի վրա

Euronews.comը գրում է, որ շվեյցարական Sun-Ways ընկերությունը մայիսին արևային պանելներ կտեղադրի երկրի արևմուտքում գտնվող երկաթուղային կայարանի մոտ, սակայն հիմա սպասում է դրա հաստատմանը Տրանսպորտի դաշնային վարչությունից:

Քանի որ կլիմայական ճգնաժամը Եվրոպայից պահանջում է արագացնել իր անցումը էներգիայի նոր աղբյուրների, մշակողները մեծ ներուժ են տեսնում ազատ մակերեսների վրա վահանակներ տեղադրելու հարցում: Ճանապարհների եզրերը, ջրամբարները և ֆերմաները կարող են հարմար վայրեր լինել արևային համակարգեր տեղադրելու համար: Գերմանական Deutsche Bahn ընկերությունը նույնպես փորձարկում է արևային մարտկոցներ տեղադրել երկաթգծերին, սակայն Sun-Ways-ն առաջինն է արտոնագրել նման շարժական համակարգը։

«Հենց դա է նորարարությունը,- SWI Swissinfo-ին ասել է ընկերության համահիմնադիր Բապտիստ Դանիշերը,- դա շատ կարևոր է, քանի որ վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ մաքրել երկաթուղային գծերը»:

Շվեյցարական ընկերությունը, որը հիմնվել է արևմտյան Էկուբլենս քաղաքում, ստեղծել է շարժական արևային մարտկոցներ տեղադրելու մեխանիկական համակարգ:

Գնացքը, որը նախագծվել է շվեյցարական Scheuchzer ռելսերի սպասարկման ընկերության կողմից, շարժվելու է ռելսերի վրա և ընթացքում տեղադրելու է ֆոտոգալվանային վահանակներ: Դա պարզապես «ինչպես գորգ է փռվելու», ասում են Sun-Ways-ում:

Հատուկ նախագծված գնացքն օգտագործում է մխոցային մեխանիզմ՝ շվեյցարական գործարանում նախապես հավաքված մեկ մետր լայնությամբ պանելները տեղադրելու համար։

Ֆոտովոլտային համակարգի կողմից արտադրվող էլեկտրաէներգիան կուղարկվի ցանց և կօգտագործվի տների էլեկտրամատակարարման համար, քանի որ այն երկաթուղուն մատակարարելը ավելի բարդ է:

Sun-Ways-ը բնապահպանական նորարարության մեծ հավակնություններ ունի: Տեսականորեն պանելները կարող են տեղադրվել Շվեյցարիայի 5317 կիլոմետր երկարությամբ երկաթուղային ցանցում: Այսպիսով, ֆոտոգալվանային բջիջները կզբաղեցնեն 760 ֆուտբոլի դաշտի չափ տարածք:

Ակնհայտ է, որ թունելներում արևային գորգ փռելը իմաստ չունի։

Sun-Ways-ի գնահատմամբ ազգային երկաթուղային ցանցը կարող է տարեկան արտադրել մեկ տերավատ/ժամ (TWh) արևային էներգիա, որը համարժեք է Շվեյցարիայի ընդհանուր էներգիայի սպառման մոտ 2%-ին:

Ընկերությունը նաև ցանկանում է մտնել միջազգային շուկա և գործունեություն սկսել Գերմանիայում, Ավստրիայում և Իտալիայում:

«Աշխարհում ավելի քան մեկ միլիոն կիլոմետր երկաթուղային գծեր կան, — ասել է Դանիշերը SWI Swissinfo-ին տված հարցազրույցում,- մենք կարծում ենք, որ այդ երկաթուղիների 50%-ը կարող է համալրվել մեր համակարգով»։

Այնուամենայնիվ, ընկերությունը փորձնական նախագծում դեռ շատ բան ունի ապացուցելու։ Երկաթուղիների միջազգային միությունը մտավախություն է հայտնել, որ վահանակները կարող են ունենալ միկրո ճաքեր, հանգեցնել կանաչ տարածքներում հրդեհների առաջացման ռիսկի և նույնիսկ անհանգստացնել մեքենավարներին արևի անդրադարձվող շողերով:

Sun-Ways-ը պնդում է, որ իր վահանակներն ավելի դիմացկուն են, քան սովորական վահանակները և կարող են ունենալ հակաշողշողացող զտիչ՝ մեքենավարներին շլացնելուց խուսափելու համար: Ներկառուցված սենսորները նաև ապահովում են դրանց ճիշտ աշխատանքը, իսկ գնացքի ծայրին ամրացված խոզանակները կարող են հեռացնել կեղտը վահանակների մակերեսից: Ոմանք էլ նշում են, որ սառույցը և ձյունը կարող են խանգարել հորիզոնական վահանակների օգտագործմանը, սակայն Sun-Ways-ը դրա համար ևս ունի պատասխան: Նա աշխատում է սառույցը և ձյունը հալեցնելու համակարգի վրա:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]