Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
Իրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանը«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանը նույնպես պատրաստ է այդ նախագծերի համար ներդրումներ անել

«Արթուր Թարխանյան կենտրոնը»՝ ի դեմս Անահիտ Թարխանյանի ու «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ի դեմս Մանե Թանդիլյանի, օրերս ստորագրել են համագործակցության հուշագիր, որով մեկնարկել է «Երևանի զարգացման նախաձեռնություններ» ծրագիրը: Լրագրողների հետ զրույցում Թարխանյանն ասել է, որ Երեւանի ավագանու նախկին ընտրություններին, երբ ինքը մասնակցում էր, բազմաթիվ ծրագրեր ուներ, որոնք չիրականացան. «Ապրելու երկիր կուսակցության մեջ ես տեսա ուժ եւ կամք՝ փոխելու Երեւանը»: Ասվել է, որ այս համագործակցության արդյունքում Երեւանի դեմքը ներկայացնող կարեւոր շենքերի վերականգնման նախագծեր են մշակվելու եւ ներկայացվելու են մասնագիտական հանրային քննարկման: Նախ կիրականացվի Երիտասարդական պալատի վերականգնման նախագիծը՝ ստեղծելով Համահայկական երիտասարդական կենտրոն: Այնուհետեւ՝ կարդիականացվի «Զվարթնոց» օդանավակայանը եւ այլն: Ի՞նչ կարելի է ենթադրել այս համագործակցությունից, առաջիկայում Երևանի քաղաքապետի ընտրություններն են, ակնհայտ է, որ Անահիտ Թարխանյանը եւ նրա ամուսինը` Եւրոպական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը համագործակցություն են սկսել «Ապրելու երկիր» կուսակցության հետ:

«Հրապարակը» զրուցել է Անդրիաս Ղուկասյանի հետ:

- Պարոն Ղուկասյան, Դուք, կամ Ձեր տիկինը որոշել եք մասնակցե՞լ Երեւանի ընտրություններին` կոալիցիա կազմելով «Ապրելու երկրի» հետ:

- Ոչ ես, ոչ կինս չենք մասնակցելու առաջիկա ընտրություններին: Մի քանի օր առաջ, այո, հուշագիր է ստորագրվել «Արթուր Թարխանյան կենտրոնը»՝ ի դեմս Անահիտ Թարխանյանի ու «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ի դեմս Մանե Թանդիլյանի, որով մեկնարկեց «Երեւանի զարգացման նախաձեռնություններ» ծրագիրը:  Կիրականացվի Երիտասարդական պալատի վերականգնման նախագիծը՝ ստեղծելով Համահայկական երիտասարդական կենտրոն: Այնուհետեւ՝ կարդիականացվի «Զվարթնոց» օդանավակայանը եւ այսպես շարունակ: «Արթուր Թարխանյան կենտրոնի» մասնակցությունը տվյալ պարագայում մասնագիտական համագործակցություն է: Այդ համագործակցությունը համահայկական է, վերաբերում է բոլոր հայերին, կապ չունի թե ինչ քաղաքական և կուսակցական հայացքներ ունեն: Կարևոր հանգամանքն այն է, որ Ռուբեն Վարդանյանը նույնպես պատրաստ է այդ նախագծերի համար ներդրումներ անել: Կան լուրջ հնարավորություններ այդ ծրագիրը զարգացնելու համար: Անահիտն ու ես չենք առաջադրվելու, թեպետ նրան մի քանի կուսակցություն արդեն իսկ առաջարկել է մասնակցել ընտրություններին:

- Իսկ ինչո՞ւ չեք ցանկանում մասնակցել ընտրություններին:

- Մեր կուսակցությունը թեկնածուներ չունի` ավագանու համար: Մենք առհասարակ քաղաքապետի թեկնածու չունենք և դրա համար էլ չենք մասնակցելու այս ընտրություններին: Դիրքորոշման հարցն էլ հստակ չէ:

- Գուցե Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր» կուսակցությա՞նն եք աջակցելու:

- Դեռ չենք որոշել:

- Կարծիքներ կան, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն ակնհայտ պրոռուսական կուսակցություն է: Ինչպե՞ս է ստացվում, որ Դուք` լինելով արևմտամետ, որոշել եք Ռուբեն Վարդանյանի հետ որոշակի համագործակցություն սկսել:

- Լավ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում արևմտամետ: Եթե նկատի ունեք այն հանգամանքը, որ մայիսի 4-ին ինձ հրավիրել էին ԱՄՆ-ի դեսպանատուն` միջոցառմանը մասնակցելու, ապա կարող եմ ասել, որ դրանից առաջ` առնվազն հինգ տարի ինձ այդ միջոցառմանը չէին հրավիրել, նույնը վերաբերում է եվրոպական այլ երկրների դեսպանատներին: Կարող եմ ասել, որ ես արևմտամետի տպավորություն եմ թողել, որովհետև իմ ապօրինի ազատազրկման ժամանակ, Եվրամիության բոլոր երկրների դեսպանները դատական բոլոր նիստերին ներկա էին: Դա ըստ իս պայմանավորված էր նրանով, որ ես միակ քաղաքական գործիչն էի, ում բողոքը պաշտոնապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունվել էր որպես քաղբանտարկյալի բողոք, մարդ, ում ապօրինի ազատազրկել էին: Ոչ մի խնդիր չեմ տեսնում «Ապրելու երկրի» ու «Արթուր Թարխանյան կենտրոնի» համագործակցության հարցում: Ես արդեն ասացի, որ կան համահայկական խնդիրներ և մարդիկ իրենց ուժերը միավորելով` անկախ քաղաքական հայացքներից, կարող են խնդիրների լուծմանը խթանել: Օրինակ` Երիտասարդական պալատի վերականգնման նախագիծը շատ մեծ նշանակություն ունի:

- Այսինքն` Դուք պատրաստ եք համագործակցել նման պրոյեկտների համար բոլորի հետ` անկախ քաղաքական հայացքներից ու արտաքին քաղաքական ուղղվածությունից:

- Զարմանալի է, որ անգամ նման հարց է առաջանում: Սփյուռքին դիմելու կոչերում հաճախ տեսնում ենք միասնության գաղափարը: Կան օբյեկտիվ նախագծեր, որտեղ քաղաքական հայացքները չպետք է խոչընդոտ հանդիսանան:

- Այսօր Ձեր հայտարարությունները բավականին մեղմ են: Անգամ ասում եք, որ չեք հասկանում, թե ինչ ասել է արևմտամետ: Հնարավո՞ր է հետագայում փոխեք Ձեր դիրքորոշումն ու աջակցեք Ռուսաստանին:

- Դուք եք ինձ արևմտամետ համարում:

- Բայց Ձեր նախորդ բոլոր հարցազրույցներում Դուք որպես արևմտամետ եք հանդես եկել:

- Ես հանդես եմ եկել Արցախի Հանրապետության ինքնորոշման օգտին: 2008 թվականից այդ մասին եմ խոսում: Եվրամիությունը բանաձև է ընդունել, որով ասվում է, թե Արցախի հարցը պետք է լուծվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա, այսինքն` ինքնորոշման իրավունքի հանրաքվեի միջոցով: Ռուսական կողմը` Լավրովի գլխավորությամբ հայտարարում է, որ հայերը պետք է լինեն Ադրբեջանի քաղաքացի` պահպանելով հայերեն խոսելու իրավունքը: Ես ինչպե՞ս կարող եմ ռուսական մոտեցմանը կողմ լինել: Ես պուտինյան ռեժիմին դեմ եմ: