Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

Ոչ մի ռեինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող, սա ռեօկուպացիա է․ Ռուբեն Վարդանյան

Մենք միշտ եղել ենք արժանապատիվ ազգ և պահելու ենք այդ արժանապատվությունը՝ չնայած բոլոր դժվարություններին։ Այս մասին այսօր Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին։

«Այսօր ես շատ եմ օգտագործում այս բառը՝ արժանապատվություն։ Եվ ես վստահ եմ՝ սա մեր ամենախորքային, արմատային առավելությունն է։ մենք միշտ եղել ենք արժանապատիվ ազգ, արժանապատիվ հայ, արժանապատիվ արցախցի։ Եվ մենք պահելու ենք այդ արժանապատվությունը՝ չնայած բոլոր դժվարություններին։ Մենք բոլորս միասին գնահատման ժամանակ գծել ենք կարմիր գծերը, որոնք ասել ենք՝ անընդունելի է արցախցիների համար», - ասաց Վարդանյանը՝ նշելով, որ սահմանված կարմիր գծերը վեցն էին, մինչդեռ ապրիլի 23-ին Ադրբեջանը խախտել է դրանք, - «Երբ քեզ մյուսն ամենավատ բառերով ասում է՝ դու պետք է պատասխան տաս, պատասխանը միակն է՝ պետք է պայքարես։ Ուրիշ տարբերակ չկա, որովհետև ուրիշ դեպքում դու դառնում ես ոչ արժանապատիվ մարդ, քո վրայով կարելի է անցնել ոտքերը սրբելով։ Ինձ և բոլորիս համար այդ կարմիր գիծը պետք է հստակ լինի, որովհետև մենք իրավունք չունենք ենթարկվելու, որ մեր անձնագրերը ստուգելու է ուրիշ պետությունը։ Ոչ մեկը չպետք է սահմանափակի մեր ազատ մուտքուելքը Հայաստան»։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանն ու դրա հետևանքներին՝ Վարդանյանը նշեց․

«149 օր մենք շրջափակման մեջ ենք։ Մենք չունենք գազ, չունենք լույս, դուք գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը։ Մենք ունենք մեծ քանակությամբ խնդիրներ, բայց մենք դիմանում ենք։ Այո՛, ծանր է վիճակը, բայց մենք պետք է լինենք մի մարդ։ Այս ճանապարհով ոչ մի ռեինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող, սա ռեօկուպացիա է»։

Վարդանյանի խոսքով՝ իրենք չեն ուզում կռվել և պատրաստ են բանակցությունների, սակայն բանակցությունները պետք է լինեն փոխադարձ հարգանքի պարագայում․

«Մենք պարզապես պաշտպանում ենք մեր տունը, մեր քաղաքները, մեր գյուղերն ու գերեզմանները։ Մենք պաշտպանում ենք մեր հողի վրա ապրելու մեր իրավունքը։ Մենք ոչ մեկի վրա չենք ուզում հարձակվել, մենք ուղղակի ուզում ենք հանգիստ, երջանիկ ապրել մեր հողի վրա, մեր հայրենիքում։ Եվ մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց բանակցությունները պետք է լինեն երկու կողմին հարգելով։ Բանակցությունները պետք է լինեն այն ժամանակ, երբ մենք իսկապես կկարողանանք աշխարհին ասել՝ մենք որպես անկախ Արցախ կարող ենք նստել ու խոսել հարևանի հետ»։

Ինչպես ընդգծել է Ռուբեն Վարդանյանը, վերջին տասնամյակների ընթացքում իրենց նպատակի չի փոխվել և իրենք դա բազմիցս շեշտել են։

«Մենք ունենք նպատակ՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ, և այդ նպատակը չի փոխվել, մենք այդ նպատակը նորից ու նորից հաստատել ենք», - նշեց նա։

Անդրադառնալով ստորագրահավաքին՝ Վարդանյանը նշեց՝ ուրախ է, որ մարդիկ միացել են նախաձեռնությանը, քանի որ այն շատ կարևոր է․

«Երիտասարդներն առաջին անգամ ասում են՝ լուծեք հարցերը, չեք կարողանա լուծել՝ մենք ենք լուծելու, ոնց կկարողանանք, այնպես էլ կլուծենք, բայց մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Մենք ենք լուծելու մեր անվտանգության, մեր ազատ հայրենիքի ապագան»։

Իր ելույթի ընթացքում Ռուբեն Վարդանյանը հերթական անգամ հորդորեց կանգնել Արցախի կողքին ու ապացուցել դա գործուն քայլերով։

«Կոչ եմ անում ամբողջ հայ աշխարհին․ ես վստահ եմ, որ դուք մեր կողքին եք, բայց դուք դա պետք է ցույց տաք», - ասաց նախկին պետնախարարը՝ հորդորելով միանալ ստորագրահավաքին․

«Արցախը միայն արցախցիների համար չէ, դա ամբողջ հայկական աշխարհի համար է»։

Դիմելով ռուս խաղաղապահներին՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ ադրբեջանցիների ցանկությունը ռուս խաղաղապահներին Արցախից հեռացնելն է, սակայն դա նրանց չի հաջողվելու։

«Վստահ եմ՝ դուք էլ եք դա հասկանում։ Եվ մենք ձեր կողքին ամեն ինչ պետք է անենք, որ դուք կատարեք ձեր պարտականությունները։ Այո՛, գիտեմ՝ դժվար է, բայց դուք պարտավոր եք դա անել, իսկ մենք ձեր կողքին կկանգնենք»- ասաց նա։

Վարդանյանը նաև դիմեց միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով ստիպել Ադրբեջանին կատարել իր ստանձնած պարտավորությունները և ընդգծելով, որ Ադրբեջանը թքում է միջազգային կառույցների երեսին, չի ենթարկվում որոշումներին ու պայմանագրերին։