Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»
Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Արցախը պետք է մնա հայկական. Ռուբեն Վարդանյան

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արցախը պետք է մնա հայկական, և հայության հաջորդ սերունդները պետք է այստեղ տեսնեն իրենց արժանապատիվ ապագան։
 
Այստեղ՝ Արցախում, բոլորիս միավորում է այս գաղափարը և այն անսասան նպատակ է։ Ուրիշ նպատակ չկա՝ կա կամք, ոգի և սկզբունքներ։ Առանց գաղափարի անհնար է։ Անհնար է, եթե ճիշտ գաղափարի շուրջ չհամախմբվեն հայրենասեր ու վճռական մարդիկ։ Ոգևորիչ է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր հարթակը զարգացնում է այն մարդկանց գաղափարները, ովքեր պատրաստ են միասին աշխատել, և համաձայնության գալ։ Այս պարագայում ես համախմբող և համակարգող եմ եղել։
 
Ես չեմ հանդիպել մեկին, ով չի ընկալում պահի լրջությունը։ Բայց գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են մտածված քայլեր ու գործողություններ։
Նախորդ երկու ամիսներին քաղաքական, հասարակական մի շարք ուժերի, մտավորականների, Արցախի տարբեր ոլորտների ներկայացուցիչների լայն ներգրավվածությամբ քննարկվել է Արցախի ապագայի տեսլականը և մշակվել ճանապարհային քարտեզներ։ Այն ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին ու Անվտանգության խորհրդին և բավարար հիմք է գործողությունների ծրագիր դարձնելու համար։
 
Կատարված աշխատանքի արդյունքում, մեծամասնությամբ եկել ենք Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու համաձայնության, որը պետք է դառնա համախմբման առանցքը։ Եվ այս համախմբումը ոչ թե անձերի շուրջ է, ոչ թե այս կամ այն ուժի, այլ Արցախի ապագայի, ամբողջականությունը վերականգնելու և Արցախը հայկական պահելու նպատակի շուրջ։
 
Մենք ձգտում ենք այս նպատակին հասնել ոչ միայն խոսքով, այլև գործով։ Պետք է մեր մեջ ուժ գտնենք ամեն ինչ մի կողմ թողնելու, մոռանալու բոլոր հակասությունները, տարաձայնությունները և առաջ շարժվելու՝ ձևավորելով իրական գործողությունների միասնական մոտեցում։
 
Իրավիճակն այնպիսինն է, որ մենք կա՛մ համախմբվում ենք և, պարտադրելով մեր կամքը, անում ենք հնարավորը իրադարձությունների ընթացքը փոխելու համար, կա՛մ տրվում ենք պառակտող, ապակողմնորոշող ու մեզ անզոր դարձնող հետևողականորեն տարածվող նարատիվներին ու սադրանքներին։
 
Զոհասեղանին հայրենիքի ճակատագիրն է, ուստի անձնական նկրտումները, շահը և պաշտոնը անիմաստ են դառնում։
 
Առաջիկա 3-4 օրերին հնարավորություն կունենանք առավել մանրամասն խոսել Արցախի անվտանգության և զարգացման ճակատի մասին։