Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Մամուլի տեսություն

Արցախում դիմադրության օջախները ճնշելու շարունակական փորձեր ու սցենարներ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակումը շարունակվում է, ու Ադրբեջանը ժամանակի ընթացքում ավելի է մեծացնելու ճնշումը։ Բնականաբար, Բաքուն դրա միջոցով նպատակ ունի իր կամքը պարտադրել Արցախին ու աստիճանաբար կոտրել արցախցիների ոգին։ Պարզ է, որ իրավիճակի կրիտիկական լինելու արդյունքում հակառակորդին դիմագրավելուց ավելի արցախցիներին ոչ մի այլ հարց չպետք է հուզի, քանի որ Արցախում գործող պետականությունն ուղիղ վտանգի տակ է։ Իսկ այս պայմաններում նախաձեռնված հավաքները պետք է միտված լինեն արցախցիների կամքն ու վճռականությունը ցույց տալուն։ Դրա համար էլ Արցախի ինքնորոշման իրավունքի կողմնակից քաղաքական ուժերը նախաձեռնեցին հավաքներ, որոնցում էլ արտահայտվեց արցախցիների վճռականությունը, որ իրենք կտրականապես դեմ են Ադրբեջանի հետ ինտեգրմանը։

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով հանրահավաքը, որի ժամանակ մի հարկի տակ հավաքվեցին բոլոր հայրենասեր ուժերը, բովանդակային առումով իր մեջ կրում էր պայքարի շարունակականության ու չհանձնվելու ուղերձը։ Բայց ինքնորոշման իրավունքի սկզբունքը մինչև վերջ պաշտպանելու կողմնակից ուժերի ակտիվացումը անմիջապես անհանգստություն առաջ բերեց ՀՀ իշխանությունների շրջանում։ Ու նրանք Արցախում իրենց մասնաճյուղերի միջոցով փորձեցին արագորեն որոշակի քաղաքական գործընթացներ նախաձեռնել։ Իսկ այդ գործընթացները նախատեսում են նաև ՀՀ իշխանությունների ազդեցությունը կրող ու քաղաքական առումով ենթակա անձանց ներդրում Արցախի իշխանական համակարգում։

Պատահական չէ, որ դեռևս օրեր առաջ էին տեղեկություններ շրջանառվում, որ մայիսի 15-ին հանրահավաք նախաձեռնելով՝ Սամվել Բաբայանը Արցախի իշխանությունների առաջ իրեն պետնախարարի պաշտոնում նշանակելու պահանջ է դնելու։ Եվ հենց այդպես էլ տեղի ունեցավ, օրերս Ստեփանակերտում «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Բաբայանի կազմակերպած ոչ բազմամարդ հանրահավաքի ընթացքում Արցախի իշխանությունների առաջ դրվեց նրան պետնախարարի պաշտոնում նշանակելու պահանջը։ Այդուհանդերձ, տեղեկություններ կան, որ այս ամենը նաև Արցախի իշխանությունների հետ պայմանավորված գործընթաց է։ Իսկ սցենարը պարզ էր. Սամվել Բաբայանը հանրահավաք է նախաձեռնում, հետո միանգամից դրան արձագանքում են Արցախի իշխանությունները, իսկ հետո սկսվում են «քաղաքական կոնսուլտացիաները»։ Դե, ինչպես և եղավ: Մասնավորաբար, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Բաբայանի կազմակերպած հավաքի ժամանակ հայտարարեց, թե քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում։

Իսկ Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանն, առանց նույնիսկ նկատի ունենալու Բաբայանի կազմակերպած հավաքի մասնակիցների փոքրաթիվ լինելու հանգամանքը, իսկույն արձագանքեց, թե հաշվի առնելով հավաքի մասնակիցների հայտարարությունը՝ որոշել է ընդառաջ քայլ կատարել և քննարկումներ ու խորհրդակցություններ կազմակերպել նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ: Քչերն են կասկածում, որ, ի վերջո, լինելու է այնպես, ինչպես թելադրում են ՀՀ իշխանությունները։ Բայց այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե ինչ հարցեր են լուծում այդպիսով ու ինչու են այսքան շտապում:

Առաջին խնդիրը, որ ՀՀ իշխանությունները փորձում են լուծել, Արցախում դիմադրության օջախները ճնշելն է և Արցախը Ադրբեջանին հանձնելու՝ իրենց որդեգրած քաղաքական գծի խոչընդոտները նվազեցնելը: Այլ կերպ ասած, ՀՀ իշխանությունները փորձում են օգտագործել Արցախում ունեցած իրենց ազդեցությունը Ադրբեջանին գոհացնելու և գլուխ բարձրացնող դիմադրությունը թուլացնելու համար։ Բայց, ինչպես երևում է Արցախում տարբեր ընդդիմադիր ուժերի՝ Ռուբեն Վարդանյանի, «Արդարություն» կուսակցության, Դաշնակցության և տարբեր այլ անհատների ու քաղաքական գործիչների հայտարարություններից և մոտեցումներից, նրանք չեն պատրաստվում ընկրկել։ Ավելին, Արցախի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նախատեսում են համախմբվել միասնական օրակարգի շուրջ ու Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ձևավորել։ Եվ ամենաուրախալին այն է, որ այստեղ բավական մեծ թիվ են կազմում երիտասարդները...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում