«Մեր բնակչության մեծամասնությունը չի սատարում կամ դժգոհ է Փաշինյանի ու իր կառավարության քաղաքականությունից». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Նիկոլ Փաշինյանի՝ այլևս բաց տեքստով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունը մեծ արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Ի մասնավորի, երեկ «Ադրբեջանի ճանաչումը խորհրդային սահմաններով Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վե՞րջ» վերնագրով հոդված է հրապարակել սերբական RT-ն:
Լրատվամիջոցը զրուցել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ, որը մասնավորաբար նշել է, թե Փաշինյանը նոր չի սկսել խոսել նշյալի մասին։ «Այս հայտարարության նախադրյալները դեռ մեկ տարի առաջ էին հնչեցվել` 2022 թ. ապրիլին, երբ խորհրդարանի ամբիոնից նա խոսեց Ղարաբաղի հարցում «նշաձողի իջեցման» մասին: Այսինքն, սա նրա քաղաքականության շարունակությունն է, որը զրոյացնում է Ղարաբաղի քաղաքացիների բոլոր իրավունքներն ու սպասումները»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ Փաշինյանի նման մոտեցումները միայն մեծացնում են Ադրբեջանի ախորժակը:
Ինչ վերաբերում է հայ ժողովրդի վերաբերմունքին այս որոշման նկատմամբ, ապա պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հասարակությունը սատարում է կառավարության այս քայլին, Վահե Հակոբյանն ասել է. «Ինքը՝ Փաշինյանը, հաճախ է սիրում հղում կատարել 2021 թ. ընտրությունների արդյունքներին ու նրա կուսակցությանը սատարած ընտրազանգվածին։ Սակայն հարկ է նշել, որ իր նախընտրական ծրագրում խոսք անգամ չկար այն քայլերի վերաբերյալ, որոնք նա արեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ անմիջապես ընտրություններից հետո։
Հակառակը, իր կուսակցական ծրագրում միանշանակ ասվում էր Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին։ Հետևաբար, Փաշինյանին սատարած ընտրողները աջակցեցին Արցախի խնդրի նկատմամբ հենց այդպիսի մոտեցմանը։ Իսկ Փաշինյանի գործողությունների նկատմամբ Հայաստանի բնակչության վերաբերմունքի մասին են վկայում վերջերս կատարված սոցհարցման տվյալները, որոնց արդյունքներով մեր բնակչության մեծամասնությունը չի սատարում կամ դժգոհ է Փաշինյանի ու իր կառավարության քաղաքականությունից»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»