ԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» ֆիլմը
Մայիսի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնի մեծ էկրանին ցուցադրվեց «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի
երկրորդ ֆիլմի պաշտոնական պրեմիերան, որին ներկա գտնվեցին մի շարք հասարակական և մշակութային
գործիչներ, ֆինանսական և դատական համակարգի, միջազգային կազմակերպությունների և
հիմնադրամների ներկայացուցիչներ։ Ինչպես առաջին՝ «Ոտքի կանգնելու կամքը», այնպես էլ երկրորդ՝
«Ոտքի կանգնելու կամքը․ ինքնաճանաչում» ֆիլմը հասանելի է ԱրարատԲանկի «Յութուբ» սոցիալական
հարթակում:
«Ոտքի կանգնելու կամքը» առաջին ֆիլմի հիմնական թիրախային լսարանը դպրոցահասակ երեխաներն էին,
ում հնարավորություն էր տրվում ընկղմվել հայոց պատմության քիչ ուսումնասիրված էջերի մեջ և
հեղինակի հետ վերլուծել պատմական անցքերը։ Այս դեպքում՝ «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում»
Ֆիլմի հիմնական ուղերձը վերաբերում է ապագային և արձանագրում է «Մշակույթ, հավատ, նպատակ»
կարգախոսը, որը կարմիր թելով անցնում է ամբողջ ֆիլմի ընթացքում և սահմանում հայոց պատմությունը
ճիշտ ուսումնասիրելու պայմանները։
«Ֆիլմի պրեմիերան մայիս ամսին պատահական չէ, քանի որ հենց այս օրերին է մեր ազգը պատմական մի
շարք հաղթանականեր արձանագրել և միավորվել՝ հանուն մեկ նպատակի», - նշում են միջոցառման
կազմակերպիչները։
Ֆիլմաշարի հեղինակ և ռեժիսոր Վահե Սուքիասյանը նշում է, որ նման ֆիլմաշարի միտքը ծագել է դեռ
2015 թվականից, երբ ինքն ու լուսահոգի պատմաբան Արտակ Մովսիսյանը ցանկանում էին նկարահանել
ֆիլմաշար, որը կներկայացներ ազգային արժեքների պահպանման և հստակ արձանագրման
կարևորությունը։
Ինչպես առաջին ֆիլմում, այնպես էլ այստեղ ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանն ամբողջ
ֆիլմի ընթացքում, ստանձնելով պատմիչի դերը, ներկայացնում է պատմական իրադարձություններն ու
դիտողի հետ վերլուծում դրանք։
Ֆիլմի երաժշտության հեղինակներն են երաժշտագետ, դաշնակարուհի Գիսանե Պալյանն ու կիթառահար
Կարեն Արզումանյանը («Էմփիրեյ» ռոք խումբ), սցենարի հեղինակը Լիլիթ Բարսեղյանն է, իսկ գլխավոր
պրոդյուսերը՝ ԱրարատԲանկի խորհրդի անդամ Նարեկ Բեգլարյանը։
ֆիլմը նկարահանվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի
շրջանակում, որից բանկը որևէ շահույթ չունի։
Հիշեցնենք, որ առաջին ֆիլմի փորձնական դիտումներ են կազմակերպվել Հայաստանի և սփյուռքի
հայկական մի շարք համայնքների դպրոցներում՝ որպես պատմության դրվագները մատուցելու
այլընտրանքային մեթոդ: Ապա ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ առաջին՝ «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմի օրինակով կազմվել է ուսումնամեթոդական ձեռնարկ, որն այս սեպտեմբերից
կմտնի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներ, ինչպես
նաև սփյուռքի կրթոջախներ։
«Սա եզակի համագործակցություն է մասնավոր և պետական հատվածի միջև։ Մենք շատ ուրախ ենք, որ
կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում ներդրում ենք իրականացրել
կրթության մեջ, որն, անշուշտ, կայուն ապագայի երաշխիքներից է»,- նշել է Աննա Ալլահվերդյանը,
ԱրարատԲանկի գործադիր տնօրենի խորհրդականը հասարակայնության հետ կապերի գծով։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետ