ԱրարատԲանկը Leasing Expo 2023-ին կներկայանա հատուկ առաջարկով և մրցունակ պայմաններով
Leasing Expo 2023 ցուցահանդեսին ԱրարատԲանկը հանդես է եկել նորովի՝ առաջարկելով մրցունակ
պայմաններ անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց։
Այսօր՝ ժամը 12։00-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տրվել է Leasing
Expo 2023-ի մեկնարկը։ Էքսպոյի երեք օրվա ընթացքում ԱրարատԲանկի վառ դեղին տաղավարի մոտ
այցելուներին կդիմավորեն լիզինգի փորձագետները՝ տրամադրելով խորհրդատվություն և պատասխանելով
ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին։
«Լիզինգ ֆինանսական գործիքը ճկուն և մատչելի տարբերակ է հիմնական միջոցների ձեռքբերման համար,
ինչը զերծ կպահի լիզինգառուին սեփական ներդրումների հսկայական ծավալից։ Գործիքն այսօր ավելի
գրավիչ է, քանի որ «ՀՀ Կառավարության Արտադրական կարողությունների արդիականացման
միջոցառման» ծրագրի շրջանակներում լիզինգառուները կարող են օգտվել կառավարության կողմից մինչև
10% սուբսիդավորման հնարավորությունից», ասված է բանկի հաղորդագրությունում։
«ԱրարատԲանկի մասնակցությունն այս միջոցառմանը լավ առիթ է՝ գործարար համայնքի հետ կապ
հաստատելու, լիզինգի կարևորությունը ցույց տալու և դրա կիրառման միջոցով փոխշահավետ
համագործակցություն հաստատելու տեսանկյունից։ «AraratLeasing» ֆինանսավորման շրջանակում
հնարավոր է ձեռք բերել սարք-սարքավորումներ, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում
տրասնպորտային միջոցներով, շինարարական և ագրոտեխնիկայով»,- նշել է ԱրարատԲանկի Կորպորատիվ
բիզնեսի վարկավորման վարչության ղեկավարի տեղակալ Վահան Ղարիբյանը։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետ