Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

Հայ-չինական գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ առաջնահերթություն Shtigen Group-ի համար

Օրերս Shtigen Group-ի մաս կազմող Andron ընկերությունը Leasing EXPO 2023-ի շրջանակում ներկայացրեց 100 տոկոս էլեկտրական մեքենաների Neta բրենդի վերջին սերնդի մոդելը՝ Neta S-ը: Միջոցառմանը ներկա էին Neta-ի՝ Չինաստանից ժամանած ղեկավար կազմը, ինչպես նաև ՀՀ-ում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչներ ու գործարարներ։ Լրագրողների համար սա լավագույն առիթներից մեկն էր ներկա հյուրերից մեկնաբանություն խնդրելու հայ-չինական հարաբերությունների կարևորության, դրանց զարգացման հեռանկարների, ինչպես նաև էլեկտրական մեքենաների ապագայի վերաբերյալ:

Neta ավտոբրենդի փոխնախագահ Վանգ Չեն Ջին ժամանել էր Չինաստանից: Լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանը «Մետաքսի ճանապարհ» նախագծի մի մասն է: «Կարևորում ենք Հայաստանի թե՛ աշխարհագրական, թե՛ քաղաքական դիրքը այդ ճանապարհի վրա: Մեր բրենդի քաղաքականության համար կարևոր է միջազգայնացումը: Անցած տարվանից սկսած շեշտը հենց դրա վրա է դրված: Մեր թիմը եղել է աշխարհի տարբեր երկրներում, հատկապես կարևորում ենք Հարավային Կովկասը՝ որպես նոր տարածաշրջան, որտեղ կարող ենք ներկայացնել ամենազարգացած տեխնոլոգիաներով հագեցած էլեկտրական մեքենաները: Կարևորում ենք նաև այն, որ դրանք հասանելի լինեն հասարակության լայն շրջանակներին»,-ասաց Neta ավտոբրենդի փոխնախագահը: Ընդգծեց՝ չինական էլեկտրամոբիլների շուկան զարգանում է մարդկային և նյութատեխնիկական հսկայածավալ ներդրումների շնորհիվ, բացի դա, պետությունը ևս աջակցում է էլեկտրամոբիլների արտադրության զարգացմանը: Պատահական չէ, որ այսօր Neta բրենդը, չնայած հինգ տարվա պատմություն ունի, չինական էլեկտրական մեքենաների վաճառքների սանդղակում լավագույն քսանյակում է: Հայաստանում Neta էլեկտրամոբիլների միակ ու պաշտոնական ներկայացուցիչը Andron ընկերությունն է, այս համագործակցությունը երեք տարի է, ինչ գոյություն ունի: Պարոն Վանգը նշում է՝ առաջին անգամ է, որ իրենց ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչները ժամանում են Հայաստան էլեկտրական մեքենաների նոր մոդելը ներկայացնելու համար:

Andron ընկերությունը Shtigen Group-ի մի մասն է կազմում: Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը լրագրողների զրույցում ասում է՝ ժամանակակից աշխարհում բավականին մեծ դեր ու նշանակություն ունի չինական տնտեսությունը, և տարբեր ոլորտներում Չինաստանի ձեռքբերումներն այսօր ակնհայտ են: «Այդ ձեռքբերումներն ակնհայտ են նաև էլեկտրական տրանսպորտի ոլորտում, որտեղ Չինաստանը մեծ առաջընթաց է ապրում: Միջազգային ցուցահանդեսներ այցելելով և  համեմատելով՝ հասկանում ես, որ չինական ավոարտադրությունը ոչ միան չի զիջում, օրինակ, գերմանականին, ամերիկյանին կամ ճապոնականին, այլև  շատ ավելի մրցունակ է։ Չինական բիզնեսն, առհասարակ, բավականին լուրջ առաջընթաց է ապրում աշխարհում։  Հայ գործարարները վաղուց գիտակցել են այդ հեռանկարը, և եթե ուշադրություն դարձնենք փոխադարձ առևտրի տեմպերին, թվերն ամեն ինչ կասեն խոսքերի փոխարեն: Մեր ընկերությունների խմբի պարագայում ուզում եմ հատկապես շեշտադրել հայ-չինական հարաբերությունների տնտեսական համագործակցության տարրը:  Shtigen-ը 2012 թ.-ից համագործակցում է Չինաստանի  հետ, ունենք վստահելի փոխադարձ հարաբերություններ և ձևավորված լավ ավանդույթներ: Այս առումով մենք զարգացման էլ ավելի մեծ պոտենցիալ ենք տեսնում:

Neta բրենդի պարագայում սկսում ենք այդ ընկերության հետ համագործակցել նաև Վրաստանի ուղղությամբ, ստեղծելու ենք ավտոսպասարկման նոր մշակույթ, հասնելու ենք նրան, որ այն մեքենաները, որոնք արտադրվում են չինական շուկայի համար, հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները, արտադրվեն նաև մեր շուկայի համար՝ բավարարելով հայ սպառողների պահանջմունքները»,-նշեց Հայկ Շեկյանը:

ՀՀ-ում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչ, 3-րդ քարտուղար, տնտեսական գրասենյակի ժամանակավոր պատասխանատու Շե Ձյաբաոն ևս հաստատում է՝ Հայաստանը Չինաստանի համար առևտրային առումով կարևոր գործընկեր է: «Անցյալ տարի Չինաստանը առևտրաշրջանառության ծավալներով եղել է Հայաստանի առևտրային երկրորդ գործընկերը, առևտրաշրջանառությունը երկու երկրի միջև կազմել է 1 մլրդ 700 մլն դոլար: Մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում շատ արագ է զարգանում: Չինական շատ ընկերություններ են հետաքրքրված հայկական ընկերությունների հետ հարաբերությունների ստեղծմամբ: Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում էլեկտրամոբիլների տարածմանը: Neta ընկերությունը հուսալի գործընկեր է էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտում, դրանք արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ»,-ընդգծում է Ձյաբան:

Andron ընկերությունը 2020 թ.-ից սկսած  Neta բրենդի բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ընկերության տնօրեն Արմեն Մելյանը նշում է՝ Andron-ը հայկական շուկայում ներկայանում է ոչ միայն մեքենաների վաճառքով, այլև ներկայացնում է մի ամբողջական մշակույթ, արժեհամակարգ: «Մենք մեր շուրջ համախմբում ենք ոչ թե պարզապես գնորդների, այլ համախոհների, որոնք վստահում են մեր բրենդին և պաշտոնական երաշխիքային սպասարկման հնարավորությանը: Մեր համախոհներն այն մարդիկ են, որոնք համոզված են, որ պետք է անցում կատարել կանաչ վարքագծի, ոչ թե պարզապես ձեռք բերել մեքենա և վարել այն»,-ասում է Մելյանը:

Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավար Արփի Հարությունյանը մանրամասնում է. «Հանրահայտ գիտնական Անդրանիկ (Անդրոնիկ) Իոսիֆյանի պատվին է անվանակոչվել Andron ընկերությունը, որը Shtigen Group-ի մաս է կազմում: Ընկերությունների խմբի համար հիմնաքարային նշանակություն ունեն կոորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող արժեքները և էլեկտրամոբիլների ուղղությունը ներկայացնող ընկերությունն անվանակոչելով հայ մեծանուն գիտնականի պատվին, ինչ-որ իմաստով հենց այդ արժեքներն ենք սպասարկում: Անդրանիկ Իոսիֆյանը ծնունդով Արցախից էր՝ Մարտակերտի Ծմակահող գյուղից, նա ավելի քան 25 գյուտի հեղինակ է, ԽՍՀՄ էլեկտրաֆիկացման հայրերից մեկը, ինչպես նաև շատ մեծ ավանդ ունի հրթիռային գիտության մեջ:

Shtigen Group-ի համար  կարևոր են կոորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող նախագծերը, որոնցից առանցքայինն այս պահին «Արևածագ Արցախում» նախագիծն է։

 Չենք ներկայանում որպես բացառապես վաճառք իրականացնող ընկերություն, արժեքներ ենք ստեղծում և փորձում նպաստել դրանց տարածմանը»,-եզրափակում է Ա. Հարությունյանը:

Լուսինե Առաքելյան