Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

Երիտասարդության պալատը վերադառնում է Երևան

Տեղի է ունեցել նախագծի շնորհանդեսը երևանցիների, երիտասարդների համար

Հունիսի 6-ին, Երևանյան կոլորիտային բակերից մեկում՝ Բաղրամյան 6 հասցեում, երևանյան ու երիտասարդական իրական եռուզեռ էր. բոլորին համախմբել էր Երիտասարդության պալատը, նույն ինքը՝ «Կուկուռուզնիկը»։

Երիտասարդության պալատը վերականգնվում է «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագծի շրջանակում։ Նախագծի հիմնադիրներն ու միջոցառման նախաձեռնողներ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան ՀԿ»-ն հայտարարել են՝ կառույցը կվերականգնվի նույնությամբ ու նույն վայրում։ 

«1970 թվականին կառուցված և 2006 թվականին քանդված Երիտասարդության պալատը ոչ միայն Երևանի գույնն ու հոգին էր, այլև՝ ճարտարապետական եզակի նմուշ, իր ժամանակի մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկը։ Տարիներ անց Պալատը նույնությամբ, բայց ավելի ժամանակակից ու նոր սերնդի երիտասարդների պահանջներին համապատասխան հայեցակարգով կվերադարձվի Երևանին։ Դրա հետ մեկտեղ երևանցուն կվերդարձվի իր արժեքավոր ժառանգությունն ու խոցված արժանապատվությունը,- նշել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը,- 

մեր Երիտասարդության պալատը վերադառնում է Երևան, ասել է թե՝ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն, նվիրական հուշերը. ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են, եղել են մարդիկ, ովքեր այստեղ լողի են գնացել, եղել են մարդիկ, որոնք  առաջին անգամ ռոք են լսել այստեղ, եղել են մարդիկ, որոնք ապրել են այստեղ, ինչպես, օրինակ, ես։ Եվ մենք այսօր խոսում ենք դրականի մասին, որովհետև այդ հնարավությունը մեզ ընձեռնված է՝ վերականգնելու պալատը, վերադարձնելու երևանիցներին իրենց խոցված արժանապատվությունը»։ 

Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ  Պալատը կկառուցվի ոչ միայն ներդրողների, այլև հենց երիտասարդների ջանքերով. նախատեսվում է հիմնել բաց բաժնետիրական ընկերություն, որպեսզի բոլորը կարողանան իրենց լուման ունենալ Կուկուռուզնիկի վերածննդի գործընթացում։ 

Անահիտ Թարխանյանի հավաստմամբ՝ Երիտասարդության պալատը լինելու է Հայաստանում ու Հայաստանից դուրս ապրող երիտասարդների համահայկական կենտրոն,  շփման, մտքերի փոխանակման, գիտության ու արվեստի միջոցառումների, երիտասարդ մտքի ազատ արտահայտման յուրահատուկ հարթակ.

«Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, երևանցիների աչքի առջև հարկ-հարկ կբարձրանա Երիտասարդության պալատը։ Այն մեր Երևանի խորհրդանիշ էր, կոթող, որն իր լակոնիկ ու մոնումենտալ ձևերով երիտասարդներին ու քաղաքին ազատության գաղափարն էր բերում։ Հենց այդ գաղափարների ներքո էլ «Կուկուռուզնիկը» պետք է վերակառուցվի»։ 

Երիտասարդության պալատի մասին հարցերը բազմաթիվ էին. ի՞նչ է լինելու ներսում, երիտասարդների համար անվճար տարածքներ կլինե՞ն, երաժշտական, ռոք փառատոնները կվերադառնա՞ն, արվեստասերների համար հնարավորություններ կլինե՞ն, ամուսնությունների գրանցման պալատում նոր զույգեր կմիավորվե՞ն, տարածքը հնարավոր կլինի՞ կրկին ձեռք բերել, ներդրողներ կա՞ն։ Այս ու այլ հարցերին հանգամանալից պատասխանեցին Մանե Թանդիլյանն ու Անահիտ Թարխանյանն ու հորդորեցին առաջարկություններով անպայման մասնակիցը լինել Պալատի հայեցակարգի մշակման գործին։ Ինչպես նշեց Մանե Թանդիլյանը՝ նախագիծը կվերջնականացվի առաջիկա ամիսների ընթացքում, որից հետո արդեն կսկսվի հողատարածքի հետվերադարձի գործընթացը։ 

Ռոք երաժշտության մշակույթը Երևան բերած Երիտասարդության պալատի վերականգնման մասին միջոցառումը չէր կարող չանցնել առանց ժամանակակից ռոքի փայլուն համերգի։ Երեկոյի ավարտին ՆԵՄՐԱ ռոք-խումբը բազմապատկեց բոլորի էմոցիաներն ու բարձր տրամադրությունը։ 

 

«Ապրելու երկիր» կուսակցությանն ու «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ն շուրջ մեկ ամիս առաջ համագործակցության հուշագիր էին կնքել, մեկնարկել «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագիծը։ Ինչպես Երիտասարդության պալատի վերականգնումը, այնպես էլ մի շարք այլ կարևոր ու մասշտաբային ծրագրեր իրականացվելու են հենց այդ նախագծի շրջանակում։ Նախագծին աջակցում է «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը։