Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում

ՖՄԻ Գործադիր տնօրեն Յացեկ Օլչակն ասում է՝ գիտականորեն հիմնավորված այլընտրանքները պոտենցիալ ունեն արագացնելու ծխելու մակարդակի նվազեցումը և զգուշացնում, որ ծխելու վերահսկման ավանդական մեթոդները բավարար չափով արագ չեն աշխատում

Լոնդոնում Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ  (ՖՄԻ) ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Յացեկ Օլչակը ելույթ է ունեցել Լոնդոնի UnHerd  ակումբում: Համաշխարհային լրատվամիջոցներին և քաղաքական գործիչներին ուղղված իր ելույթում Օլչակը կիսվել է, որ ցանկանում է սիգարետը տեսնել «թանգարաններում, ոչ թե սուպերմարկետներում», սակայն ծխելու տարածվածությունը նվազեցնելու ներկայիս քաղաքականությունը այդքան արագ չի գործում և կարող է երկար տևել: 

Հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների վրա հիմնված նոր վարկածային մոդելը՝ Օլչակը բացատրեց, որ եթե նույնիսկ անծուխ արտադրատեսակները միայն 80 տոկոսով ավելի քիչ ռիսկային լինեն, քան ծխելը շարունակելը, դրանք կարող են պոտենցիալ նվազեցնել ծխելու հետ կապված տարեկան վերագրելի մահերի թիվը՝ ի տարբերություն միայն ծխելու դեմ պայքարի ավանդական միջոցառումների: 

Ելույթից հատվածներ հասանելի է ստորև․ 

«Մենք բոլորս էլ լսել ենք «խելագարություն է միևնույն քայլերն անել ու այլ արդյունք սպասել» արտահայտությունը։ Եվ միևնույնն է, չնայած սահմանափակող կարգավորումներին, արտադրանքի բարձր գներին, մարքեթինգային արգելքներին ու գնումը չխրախուսող փաթեթավորմանը, այսօր հանրային առողջապահության ոլորտի տվյալները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում մեկ միլիարդ մարդ նախընտրում է ծխել։

Ծխելու բարձր մակարդակը ամբողջ աշխարհում վկայում է այն մասին, որ սիգարետի վերջը տալու ներկայիս մոտեցումն ինչպես հարկն է չի աշխատում։

Եվ միևնույնն է, խնդրին ամենատարածված պատասխանը նույնն է մնում։

Ժամանակն է այլ բան փորձել։ Փորձել ավելի ներառական ու նորարական մոտեցում, մեկը որ ապացուցվել է աշխարհի մի շարք երկրներում և որը պոտենցիալ ունի զգալիորեն արագացնելու սիգարետի վերացումը։

Այն չափահասների համար, որոնք հակառակ դեպքում կշարունակեին ծխել, անցումն անծուխ արտադրատեսակների պրագմատիկ տարբերակ է, որը կարող է դրական ազդեցություն ունենալ թե՛ անհատական, և թե՛ հանրային առողջապահության վրա։

Մեր առաքելությունը պարզ է՝ նվազեցնել ծխելու մակարդակը սիգարետը փոխարինելով ավելի քիչ վնասակար այլընտրանքներով։

Սիգարետի տեղը թանգարաններում է։

Այսօր ծխողների համար անգործությունը չեզոք դիրքորոշում չէ, դա իրական հետևանքների հանգեցնող ընտրություն է։ Մենք հիմա մուտք ենք գործում, ինչպես նշում էր Չերչիլը, «հետևանքների ժամանակաշրջան»։  

Այժմ խնդիրն արդեն նրանում չէ՝ արդյո՞ք անծուխ արտադրատեսակներն ավելի լավ ընտրություն են, քան սիգարետը, հարցն արդեն նրանում է, թե ինչքանո՞վ են դրանք ավելի լավը։ Օգտագործելով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալները, գնահատումներն ու մեթոդները՝ մենք հաշվարկել ենք ծխողների կողմից անծուխ արտադրատեսակների անցումից հետո հանրային առղջապահության համար դրական հեռանկարները։ 

Եթե ենթադրվում է, որ այս արտադրատեսակները 80 տոկոսով ավելի քիչ ռիսկային են, քան սիգարետը, և եթե ներկայումս ծխող մարդիկ ամբողջությամբ անցնեն այլընտրանքների, ապա ծխախոտի վերահսկողության պատմական մեթոդների համեմատ՝ կա ծխելու հետ կապված հիվանդությունները տասնապատիկ կրճատելու պոտենցիալ։

Թեև այս տեսակի ենթադրական վերլուծության համար կան սահմանափակումներ, այս վարկածը սկսում է ցույց տալ անգործության իրական ազդեցությունը՝ մարդու ազդեցությունը։

Բայց սա պարզապես վարկած չէ: Նայե՛ք Շվեդիայի հանրային առողջապահության ոլորտի տվյալներին, երկիր, որն այսօր պարծենում է զարգացած աշխարհում ծխելու ամենացածր ցուցանիշներից մեկով՝ մոտ 5%: 

Մենք կարող ենք նաև դիտարկել Ճապոնիային, որտեղ 2014-ին ծխախոտի տաքացման համակարգերի ներդրումից հետո նկատվում է ծխելու արագ նվազման ծավալ։ Այնպես, ինչպես Շվեդիան, այս առանց այրում արտադրատեսակները սկսում են փոխարինել սիգարետը։

Արտադրատեսակների ներդրումից հինգ տարի անց Ճապոնիայի ազգային առողջապահության ու սննդի հետազոտությունը ցույց տվեց  ծխող չափահսների թվի չտեսնված նվազում։ Ավելի թարմ հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխողների թվի անկումը շարունակվել է, և այսօր Ճապոնացի չափահասների շուրջ 12 տոկոսն է ծխում։ Եվ չնայած ավելի շատ ուսումնասիրությունների կարիք կա, մենք սկսում ենք տեսնել խրախուսող տեղեկատվության բացահայտում, ինչը մատնանշում է արդեն հանրային առողջապահության ոլորտի վրա դրական ազդեցության մասին։ 

Ժամանակն է աշխատելու ընդհանուր նպատակի ուղղությամբ՝ իրականացնելու արդյունավետ քաղաքականություն, որը սիգարետը կդարձնի պատմական արտեֆակտ, թանգարանային նմուշ, որը փոշի է հավաքում ապակե պատնեշների  հետևում։  

Նյութը պատրաստված է ՖՄԱ հետ համատեղ: