Փաշինյանը շտաբի պետ է նշանակել իր ամենահավատարիմ «զինակիցներից» մեկին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Չնայած Երևանի ավագանու ընտրություններին դեռ մոտ երեք ամիս կա, ու, բնականաբար, պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, այդուամենայնիվ, մի քանի թեկնածու արդեն իսկ ինտենսիվ քարոզարշավ է իրականացնում: Ավելին, կան տեղեկություններ, որ PR խմբեր և շտաբների համար տարածքներ են սկսել վարձել: Էլ ավելին՝ նախօրեին պարզվեց, որ հայտնի է ՔՊ-ի շտաբի պետը: Խոսքը արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մասին է:
Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, այս ողջ ընթացքում ամեն ինչ անում է քարոզարշավի համար քաղաքապետի տեղակալի ընձեռած հնարավորություններից լայնորեն օգտվելով՝ միևնույն ժամանակ որոշակի «դիստանցիա» պահելով ՔՊ-ից: Բայց ահա, ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանը որոշել է կասեցնել այդ «ինքնուրույնությունը» և շտաբի պետ է նշանակել իր ամենահավատարիմ «զինակիցներից» մեկին:
Ի դեպ, այստեղ մի հետաքրքիր հանգամանք էլ կա. պարզվում է՝ Արմեն Փամբուխչյանն ու Երևանի քաղաքապետի հիմնական թեկնածուներից Մանե Թանդիլ յանի ընտրական ճանապարհները մեկ անգամ արդեն խաչվել են: Ի մասնավորի, 2018 թ. խորհրդարանական ընտրություններում նրանք ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են նույն ընտրատարածքում՝ Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն վարչական շրջաններում։ Այն ժամանակ Փամբուխչյանն ստացել է 1666 ձայն, իսկ Թանդիլյանը՝ 3636 ձայն։
.Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքից
Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ
«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայով
Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ Սարգսյան
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Անկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. Էրդողան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Չի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուց...