Արդյո՞ք քաղցկեղը որևէ կապ ունի հանքարդյունաբերության հետ. տարածված կարծրատիպերի հետքերով․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Առողջապահության նախարարության կողմից 2022 թ. հրապարակված տարեգրքից պարզ է դառնում, որ Հայաստանում քաղցկեղի հայտնաբերման ընդհանուր դեպքերը մեկ տարում աճել են 7,5%-ով, իսկ կյանքում առաջին անգամ արձանագրված դեպքերը՝ 9%-ով։ Ընդհանուր առմամբ 2021 թվականին (սա ամենաթարմ տվյալն է) արձանագրվել է 54519 դեպք, այսինքն՝ Հայաստանում ամեն 54-րդ մարդու մոտ հայտնաբերվում է քաղցկեղ։ Հանրապետության մասշտաբով ուսումնասիրությունները ուշագրավ այլ ցուցանիշներ են արձանագրել: Մասնավորաբար, 100 հազար բնակչի հաշվով չարորակ նորագոյացությունների հայտնաբերման նվազագույն ցուցանիշը Սյունիքում է՝ 1391.2 դեպք, ամենաբարձր ցուցանիշը՝ Լոռիում՝ 2186.1, որին հաջորդում է Երևանը 2072.4 դեպքով։
Սա հատկապես հետաքրքիր է այն տեսանկյունից, որ Սյունիքը համարվում է հանքարդյունաբերական մարզ, քանի որ այստեղ գործում է 13 հանքավայր, այդ թվում՝ խոշորագույն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այնինչ, կա կարծրատիպ, թե հանքարդյունաբերությունը և ոլորտի արտադրած թափոններն են քաղցկեղով հիվանդացության աճի պատճառը: Ստացվում է, սակայն, որ «հանքարդյունաբերական» Սյունիքը Հայաստանում լավագույն ցուցանիշն ունի քաղցկեղով հիվանդացության, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտի, շաքարային դիաբետի հետ կապված մահերի առումով։
Ի դեպ, կարող է զարմանալի թվալ, սակայն պարբերաբար կատարվող հետազոտությունները ցույց են տալիս, որ Սյունիքի մարզը օդի աղտոտվածության մակարդակով ևս ամենաբարվոք վիճակներից մեկն է Հայաստանում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»