Ի՞նչ շրջադարձ է տեղի ունեցել ավտոբուսների ձեռքբերման գործում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Անցած շաբաթ կառավարությունն ընդունել է «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» որոշում, որով, ըստ պաշտոնական հաղորդագրության, «հնարավոր կլինի համապատասխան պայմանագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանին մատակարարել թվով 30 հատ նոր ավտոբուս պայմանագրում նշված գնով»։ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ առանց գնային փոփոխությունների 150 ավտոբուսի փոխարեն ձեռք է բերվում 180 ավտոբուս: Այսինքն, արդեն փոխանցված 6,6 մլրդ դրամով ձեռքբերված 150 ավտոբուսին ավելանում է ևս 30-ը, ինչը նշանակում է, որ մեկ ավտոբուսի գինը 44,2 մլն դրամից դարձել է 36,9 մլն դրամ:
Ի դեպ, նշենք, որ մոտ երեք ամիս առաջ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքել յանը գրառում էր կատարել՝ անդրադառնալով փոխարժեքի նվազման արդյունքում առերևույթ 1,4 մլրդ դրամի չարաշահման խնդրին, որը, հետաքրքիր «զուգադիպությամբ», հենց նշյալ 30 ավտոբուսի իրական արժեքն է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ, ըստ այդմ, փաստաբան է վարձել նաև Երևանի նախկին քաղաքապետ, հիմա վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանը:
Ըստ մեր տեղեկությունների, խոսքը հայտնի փաստաբան Արամ Օրբել յանի մասին է: Ի դեպ, ըստ մեր իշխանական աղբյուրների, Սարգսյանը որոշ տեղերում ակնարկել է, որ եթե գործն ամբողջովին փորձեն բարդել իր վրա, կարող է իշխանությունների համար, մեղմ ասած, ոչ հաճելի բաներ խոսել սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրությունների շեմին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետ