Արգելում են միանալ ստորագրահավաքին․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, իշխանությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտներ ստեղծել «Հայաքվեի» ստորագրահավաքի անցկացման համար: Թեմայի հետ կապված «Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել.
մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ Երևանի վարչական շրջանների որոշ ղեկավարներ օրերս փակ հանդիպում են անցկացրել համատիրությունների ղեկավարների, դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, իրենց ենթակայության տակ գտնվող այլ հիմնարկների ղեկավարների հետ և խիստ կերպով հանձնարարել՝ ոչ մի դեպքում չմասնակցել այդ ստորագրահավաքին՝ ընդգծելով, որ նման դեպքերի պարագայում տվյալ անձինք միանգամից ազատվելու են զբաղեցրած պաշտոններից։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանության ներկայացուցիչների կողմից հատուկ ընդգծվել է, որ Արցախի հարցով ոչ մի «բազարի» չխառնվեն, իսկ այն անձանց, ովքեր արդեն միացել են ստորագրահավաքներին, խիստ կշտամբանքի են ենթարկել և հորդորել՝ կոլեկտիվի ներսում որևէ քարոզ չիրականացնել, հնարավորինս կանխել նաև իրենց կոլեկտիվների անդամների մասնակցությունը ստորագրահավաքին։ Մեր տեղեկություններով, նման խնդիրներ կան նաև Գյումրիում և Վանաձորում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Իշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ Սավգուլյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)