Միջազգային հանրությանը կոչ են արել հետևել Ադրբեջանին․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
smi.today-ը «Հայաստանում կոչ են արել վերահսկել Ադրբեջանին, որը սպառնում է հարձակվել Ղարաբաղի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում նոր հատուկ գործողություն սկսելու սպառնալիքների հետ կապված՝ Ադրբեջանի գործողություններին հետևելու կոչ է հրապարակել ՀՀ հատուկ հարցերով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր էջում։ «Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին՝ պնդելով, որ հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղում զոհված չորս զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողներ են»,- գրել է Մարուքյանը։
Դիվանագետն ընդգծել է, որ այդ մեղադրանքները կեղծ են։ «Լեռնային Ղարաբաղում Հայաստանից զինծառայողներ չկան, սպանված զինվորները Լեռնային Ղարաբաղից էին»,- պարզաբանել է նա։ Մարուքյանը հիշեցրել է, որ Հայաստանը բազմիցս է առաջարկել միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պարզելու այնտեղ հայկական զինված ուժերի ստորաբաժանումների առկայությունը կամ բացակայությունը։ «Ադրբեջանը մերժում է այդ առաջարկը»,- գրել է դիվանագետը։ Նա նշել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներով հայտարարված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողության մեկնարկը հերթական անգամ կխախտի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները, ըստ որի, ռուս խաղաղապահները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։
«Միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողությունները, որպեսզի կանխի հերթական սադրանքը և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը», - ասել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրել է հրադադարի ռեժիմի հինգ խախտում։ Ըստ խաղաղապահների, փոխհրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից։ Դրանից հետո հուլիսի 1-ին haqqin.az կայքում հայտնվել է «Ադրբեջանը նոր հատուկ գործողություն է նախապատրաստում Ղարաբաղում» վերնագրով հոդվածը։ Այնտեղ ասվում է, որ 44-օրյա պատերազմին վերջ տալու եռակողմ համաձայնագիրը իբր կորցրել է ուժը։
Նշվել է, որ Բաքուն ոչ մի դեպքում չի ընդունի առկա ստատուս քվոյի իրավիճակը և «ձգտելու է հասնել հայկական էքսպեդիցիոն կորպուսի ամբողջական և անվերապահ դուրսբերման Ղարաբաղից մինչև վերջին հայ զինվորը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»