ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ՇԱՀԱՎԵՏ
Դե ինչ, եկավ ճանապարհորդությունների ամենաակտիվ շրջանը։ Ամառային արկածները սկսելուց առաջ մի քանի գործ ավարտին հասցնելուն զուգահեռ պիտի նաև հավաքել ճամպրուկը, դե իսկ ճանապարհորդությունների ժամանակ Ձեր հավատարիմ ընկերը կլինի IDBank-ի Visa Travel քարտը։ Պատմենք՝ ինչու, և հիշեցնենք հաճելի նորության մասին։
Սկսենք նորությունից․ այս տարվա հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում IDBank-ի Visa Travel քարտով կատարե՛ք ընդհանուր 800․000 ՀՀ դրամի (համարժեք արտարժույթի) չափով գնումներ և ստացե՛ք 60․000 դրամի վաուչեր և 20% զեղչ՝ Carpisa խանութ-սրահից ճամպրուկ ձեռք բերելու համար։ Ի դեպ՝ արշավին կարող են մասնակցել նաև այն հաճախորդները, որոնք ամռանն ընթացքում ձեռք կբերեն նոր Visa Travel Card, և քարտի պատվիրման օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում կկատարեն 800․000 դրամի չափով վճարային գործարք։ Ակցիային մասնակցելու համար պետք է գրանցվել մինչև օգոստոսի 31-ը։
Իսկ հիմա հիշեցնենք Travel քարտի բոլոր առավելությունները, որ ճանապարհորդության ժամանակ չմոռանաք դրանք։
Եթե Ձեր ճանապարհորդության ավիատոմսերը, գնացքի տոմսերը, տուրիստական փաթեթները, հյուրանոցների, մեքենաների վարձակալության գումարները վճարեք IDBank-ի Travel քարտով, ապա կստանաք 1,5% քեշբեք։ Ընդ որում՝ այս ամենը գործում է նաև Հայաստանում կատարվող վճարումների դեպքում։ Առօրյա գնումներից անգամ կկուտակվի 0,5% քեշբեք, ինչը ևս հաճելի է։
Իհարկե, արտերկիր ճանապարհորդելիս Travel քարտը մի շարք այլ առավելություններ է տալիս հաճախորդներին, որոնք չեն սահմանափակվում քեշբեքերով, օրինակ․
- Անվճար օգտվել Lounge Key ծրագրից անսահմանափակ մինչև տարեվերջ, այսինքն՝ մուտք գործել աշխարհի ավելի քան 1200 օդանավակայանների բիզնես սրահներ,
- Անվճար օգտվել Fast track ծառայությունից, որը հնարավորություն կտա օդանավակայաններում խուսափել բազմամարդ հերթերից,
- Ստանալ անվճար 24/7 կոնսիերժ ծառայությունը, որը կլինի ձեր օգնականը ցանկացած վայրում, և իրավիճակում,
- Զվարթնոց օդանավակայանում անվճար փաթեթավորել Ձեր ուղեբեռը
- Ստանալ ինտերնետ ռոումինգ փաթեթ,
- Ստանալ ճանապարհորդության ապահովագրություն և պահատեղերի վարձակալություն 50% զեղչված արժեքով և դեռ շատ ավելին։
IDBank-ի Travel քարտի հետ ճանապարհորդությունները մատչելի ու շահավետ են․ մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Travel քարտը կարող եք պատվիրել Idram&IDBank հավելվածի Բանկինգ բաժնից և ստանալ 20% զեղչ քարտի առաջին տարվա սպասարկման վճարից, կամ մոտենալով IDBank-ի մոտակա մասնաճյուղ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետ