Անդրբայկալիայում նախատեսվում է օգտագործել առանց սիլիցիումի արևային մարտկոցներ հեռավոր շրջաններին էներգիա մատակարարելու համար
Interfax-russia.ru-ն գրում է, որ Անդրբայկալի պետական համալսարանի աշխատակիցները, որոնք աշխատում են Չիտայի լաբորատորիայի բազայի վրա, այս տարի կսկսեն հազվագյուտ տարրի հիման վրա արևային վահանակներ հավաքել, որոնք նախատեսվում է օգտագործել Անդրբայկալյան երկրամասի հեռավոր շրջաններում, հայտնել է տարածաշրջանային կառավարությունը։
«Արևային մարտկոցները կստեղծվեն հազվագյուտ նյութից՝ պերովսկիտ (կալցիումի տիտանի օքսիդ) պարունակող տարրերի հիման վրա: Այն թույլ է տալիս օգտագործել և վերածել արևի էներգիան էլեկտրական էներգիայի առանց սիլիցիումի: Լաբորատորիայի գիտնականներն, որոնք գտնվում է Չիտայում, նախագիծը կսկսեն այս տարեվերջին»,— ասվում է հաղորդագրության մեջ։
Անդրբայկալյան մասնագետները կաշխատեն արևային մարտկոցների արդիականացման վրա MISIS ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի գործընկերների հետ միասին։
Արևային մարտկոցները նախատեսվում է օգտագործել Անդրբայկալյան երկրամասի հեռավոր շրջաններում, որտեղ կենտրոնացված էլեկտրամատակարարում չկա։ Եվ նաև հանքարդյունաբերության ոլորտում։ Աշխատանքներն իրականացվում են «Առաջնահերթություն 2030. Հեռավոր Արևելք» ծրագրի շրջանակներում։
Տարածաշրջանային էներգետիկայի նախարարության տվյալներով տարածաշրջանում կա միասնական էներգահամակարգից մեկուսացված ավելի քան 20 բնակավայր։ Դրանց թվում են՝ Տունգոկոչեն, Կայկեր, Ակիմա, Կանաչ լիճ, Կրասնի Յար, Յումուրչեն, Տունգոկոչենսկի շրջանի Ուստ-Կարենգա, Կրասնոչիկոյսկի շրջանի Սեմիոզերե գյուղերը։
Ուղղության հեռանկարները կապված են Անդրբայկալիայում արևային օրերի քանակի հետ՝ տարեկան միջինը 277 օր։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...