Ինչքան էլ շնագայլերը վայրահաչեն, քարավանն անցնելու է իր ճանապարհով. Արցախի անվտանգության և զարգացման ճակատ
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման երեկվա և Շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի այսօրվա հայտարարությունները բուռն արձագանք ենք առաջացրել այն շրջանակների ու ուժերի մոտ, որոնք, ցավոք, այս ծանր իրավիճակում պայքարի իմիտացիայով են զբաղված: Այս մասին հայտարարություն է տարածել հանրային շարժման հանրային խորհուրդը:
«Առայժմ չենք ուզում գնահատականներ տալ, նրանց բառապաշարն ու վարքագիծն արդեն իսկ ամեն ինչ ասում է իրենց մասին:
Ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են նման վարքագիծ դրսևորողների ու այդպիսի հայտարարություններ անողների ետևում, առաջին հերթին արջի ծառայություն են մատուցում հենց Արցախի իշխանություններին: Իսկ Արցախի իշխանություններին խորհուրդ ենք տալիս զգոն լինել: Այս իրավիճակում երկիրը ներսից քանդելու, ատելություն ու պառակտում սերմանելու երևույթները պետք է բացառվեն:
Եվս մեկ անգամ արձանագրում ենք, որ այս իրավիճակում մեզ համար ամենակարևորը Արցախի ժողովրդի հավաքական ցանկության ու նպատակի՝ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ ունենալու ուղղությամբ աշխատանքն է: Դրա համար մենք շարունակելու ենք անել հնարավորն ու անհնարինը:
Այս և նմանատիպ բոլոր մանիպուլյացիաներին մենք պատասխանելու ենք մեր գործով: Մեր սկզբունքները մենք հստակ հայտարարել ենք ու մեր բոլոր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու ենք մեր հիմնական խնդրի վրա:
Արցախում ժամանակին յուրաքանչյուր ասված խոսքն արժեք է ունեցել և յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրել իր ասածի համար: Վստահ ենք, որ շատ արժեքների հետ, Արցախում նաև դա է վերականգնվելու: Ոչինչ անհետ չի կորչում: Ժամանակը կգա և ամեն մեկը պատասխանատվություն կկրի իր ասածների և արածների համար»:
Նշենք, որ այսօր իր ֆեյսբուքյան տեղաուղերձում ասել էր, որ Արցախում ստեղծված իրավիճակի գլխավոր մոեղավորը ՀՀ կառավարությունն ու վարչապետն են, որի մասին ոչնչ չասվեց նախօրեին տեղի ունեցած հանրահավաքում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...