Գերմանական փորձը և հայկական արևը. Վահանակներ՝ դաշտերի վրա
Հայաստանի Կառավարությունն իր երեկվա նիստում հավանություն է տվել Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրին, որով ապահովում է համապատասխան իրավական շրջանակ՝ Հայաստանում արևային էներգիայի զարգացման ուղղությամբ։
Գերմանական մասնագետները փորձում են Հայաստանում ներգրավվել արևային էներգետիակայի ոլորտում, և նաև տեղեկություն տարածվեց՝ գերմանացի մասնագետները մտադիր են Հայաստանում փորձարկել խաղողի այգիններում արևային վահանակների աշխատանքը։
Գերմանիայի Գայմեն Հազի համալսարանի գինու միջազգային մարկետինգի պրոֆեսոր Յոն Հանֆը հայտարարել է, թե արևային վահանակները տեղադրվելու են այգիների վրա՝ անմիջապես վանդակաճաղերի վրա։ Որքան էլ անսովոր հնչի, բայց գերմանացի մասնագետների կարծիքով երբեմն խաղողը կարող է ավելի շատ արև ստանալ, քան անհրաժեշտ է, ինչը կարող է վնասել դրան, իսկ արևային վահանակները կարող են թե՛ բնական արգելք հանդիսանալ ավելորդ արևի ու կարկուտի դեմ, թե՛ նաև մեծ քանակությամբ էներգիա արտադրել։
Եվրոպան վերջին շրջանում լրջորեն զարկ է տալիս արևային էներգիայի արտադրությանը՝ այդ կերպ նվազեցնելով իր կախվածությունը Ռուսաստանից։ Էներգետիկան քաղաքական լրջագույն գործոն է դարձել արդեն 20-րդ դարում, իսկ 21-րդ դարում իրավիճակը հատկապես սրվել է։ Եվ այժմ Հայաստանին օգնելով՝ Եվրոպան նաև փորձում է նվազեցնել Հայաստանի ոչ միայն էներգետիկ, այլ նաև քաղաքական կախվածությունը, ինչը, փաստենք, չափազանց դրական կլինի։
Մեր երկիրը բավականին փոքր է և մեծ տարածություններ չունի արևային վահանակներ տեղադրելու համար, սակայն խաղողի և այլ դաշտերի վրա վահանակների տեղադրումը լուրջ զարգացում է ապրում եվրոպայում և այս փորձը կարելի է ներդնել նաև Հայաստանում։
Ի դեպ Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Ալլա Ղազինյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...