Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
Մեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանը«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԷդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԱրդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջ
Հասարակություն

100 օր Ռալֆ Յիրիկյանի հետ Ucom-ում. գլխավոր տնօրենը խոսել է ընկերության նոր տեսլականի և երկրում գործունեության ընդլայման 5-ամյա ռազմավարության մասին

«Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու ընկերության զարգացման 5-ամյա հավակնոտ ռազմավարությունն ու տեսլականը, որն ընդունվել ու հաստատվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից։ Ըստ ռազմավարության՝ Ucom-ը կդիրքավորվի որպես ազգային օպերատոր Հայաստանի և աշխարհի բոլոր հայերի համար։

Ռազմավարության առանցքային հենասյուներից է Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը։ Ucom-ն արդեն իսկ մեկնարկել է շարժական ցանցի արդիականացման աշխատանքները՝ դարձնելով այն 5G անցմանը պատրաստ և գործակցելով ոլորտի համաշխարհային առաջատարների հետ։ Ի լրումն ցանցի արդիականացմանը, իր մի շարք ծառայությունների նորացման համար Ucom-ը նաև կփոխարինի հին սերնդի տեխնոլոգիական հարթակները և լուծումներն առավել առաջադեմ ու նորարար տարբերակներով։ Դրանցից են լինելու տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստատեսային նոր հարթակը և մի շարք այլ տեխնոլոգիական թարմացումները, որոնց շնորհիվ Ucom-ը կմնա նորարարությունների առաջնագծում։

«Ucom-ը նպատակ ունի նոր չափանիշներ սահմանել հեռահաղորդակցության ոլորտում՝ ի բարօրություն ընկերության արժեշղթան գլխավորող մեր սիրելի բաժանորդների, ինչպես նաև աշխատակազմի, հայաստանյան տնտեսության և ողջ հայրենիքի։ Ucom-ում վերափոխման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է, ուստի մեր բաժանորդներին կխնդրեմ փոքր-ինչ համբերատար լինել և ըմբռնումով վերաբերվել հարթակների և տեխնոլոգիական լուծումների փոխարինման և թարմացման ողջ ընթացքին, քանի որ դրա ժամանակ հնարավոր է ծառայությունների որակի ժամանակավոր անկում կամ կապի ընդհատումներ։ Պլանավորված աշխատանքները կընթանան փուլերով, ինչի մասին միշտ նախօրոք տեղյակ կպահենք։ Հենց այդ փոփոխություններն են, որ երկարաժամկետ հեռանկարում խիստ անհրաժեշտ են մեր բաժանորդներին՝ իրենց անխափան փորձառության ապահովման և բարելավված ծառայություններից օգտվելու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր գլխավոր տնօրենը հայտնի է իր անսահման նվիրվածությամբ ԿՍՊ գործունեությանը, հետևաբար վերահաստատել է, որ Ucom-ը հետևողականորեն իրագործելու է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծեր՝ կենտրոնանալով տեխնոլոգիական հիմք ունեցող ծրագրերի, ինչպես նաև բնապահպանական կայունության ու կանաչ հայեցակարգի խթանման վրա։ Ընկերությունը վճռական է կենսական դեր ստանձնել Հայաստանի համար ավելի կանաչ ապագայի կերտման գործում։   

Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է նաև Ucom-ի ֆինանսական ցուցանիշներին՝ ակնարկելով զարգացման խոստումնալից հեռանկարը։ Թեպետ հստակ թվեր չի բացահայտել, սակայն ընդգծել է, որ ընկերության 2023թ․ առաջին կիսամյակի կատարողականը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5%-ով, իսկ արդյունավետությունը՝ 8%-ով։ Ընկերությունն սկսել է նաև նվազեցնել կուտակված ֆինանսական պարտավորությունները։

Խոսելով ընկերության ներքին անցուդարձից՝ Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է Ucom աշխատակիցների կարևորությունը, որոնք առաջիկայում առավել քան երբևէ լինելու են ընկերության ուշադրության կենտրոնում։ Ղեկավար կազմը պարտավորվել է ապահովել ընկերության աշխատուժի բարեկեցությունն ու զարգացումը՝ ընդունելով, որ մարդիկ են Ucom-ի ամենաարժեքավոր ակտիվը։ Ավելին, Ucom-ը վճռական է տրամադրված համապատասխանության, հակակաշառակերության/ հակակոռուպցիոն համակարգերի ներդրման հարցում, և ի թիվս այլ ներքին նախաձեռնությունների արդեն իսկ մշակել է վարքագծի կանոնագիրքը և ներդրել է ազդարարման թեժ գիծը՝ ներքին և արտաքին ռիսկերի կառավարման համար։

«Մենք Ucom-ի վերականգնման, զարգացման և աճի ճանապարհին ենք՝ արմատավորելով այն որպես շուկայի ուժեղ մրցակից և հեռահաղորդակցության ոլորտի իրական մարտահրավեր ստեղծող», - ասել է Ռալֆ Յիրիկյանը՝ հայտնելով ղեկավար կազմի վճռականության ու նվիրվածության մասին։

Եզրափակելով իր խոսքը՝ Ucom-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ ընկերությունը պատրաստակամ է կյանքի կոչել իր 5-ամյա ռազմավարությունը և մշտապես տեղյակ կպահի շահագրգիռ բոլոր կողմերին զարգացումների և հետագա հաջողությունների մասին։