Shtigen Ventures ու Triple S Ventures ֆոնդերն այսուհետեւ ներդրում կկատարեն փոխադարձ հետաքրքրության նախագծերում
Համագործակցություն, որը հիմնված է նոր արժեքների վրա և ավելի է ամրապնդում Sevan Startup Summit - Shtigen տարիների պատմություն ունեցող բարեկամական կապը։
Սևանի ափին՝ Sevan Startup Summit-ի շրջանակում, Shtigen Ventures և Triple S Ventures ներդրումային ֆոնդերի միջև համագործակցության հուշագիր կնքվեց, որի նպատակն է, միավորելով երկու ընկերությունների ներուժն ու արժեքները, ընդլայնել համագործակցային դաշտը։
Shtigen-ի ու Triple S-ի հիմնադիրների համագործակցությունը տարիների պատություն ունի։ Այս հուշագրով, ըստ Triple S Ventures-ի ֆոնդի կառավարիչ Ավագ Սիմոնյանի, այդ համագործակցությունն ավելի է ամրապնդվում․ «Այս հուշագրով մենք պատրաստակամություն ենք հայտնում ոչ միայն ստարտափ ծրագրերում համատեղ ներդրումներ կատարել, այլև մասնագիտական փորձով փոխանակվել ու փոխադարձ ներգրավածություն ունենալ տարբեր ծրագրերում»։
Ճիշտ է, երկու վենչուրային ֆոնդերը գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում, սակայն արդեն ուրվագծել են, թե ինչպես և որ կետերում են համագործակցային դաշտ ձևավորելու։
Կանաչ նախագծերում ներդրումներ կատարող Shtigen Ventures-ի և տեխնոլոգիական ստարտափներում ներդրումներ կատարող Triple S-ի համար կարևոր է այս համագործացությունը` հնարավորություն ընձեռելով համատեղ ներդրումներ կատարել կանաչ տեխնոլոգիական նախագծերում։
«Այսպիսով հնարավորություն է ստեղծվում՝ մեկտեղելու բիզնես գաղափարները և միավորելով երկու ներդրումային ընկերությունների ներուժը, փորձագիտական պաշարն ու տարբեր ոլորտներում կոմպետենցիաները՝ ավելի մեծ ու մնայուն արժեքներ ստեղծել թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման, թե՛ առհասարակ աշխարհում մրցունակ լինելու առումով»,-նշեց Shtigen Ventures-ի տնօրեն Հակոբ Խոցանյանը։
Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի համար կարևոր է, որ երկու ընկերությունների արժեքային հիմնաքարերը չեն հակասում միմյանց, ինչն ավելի արդյունավետ է դարձնում համագործակցությունը։
«Այս օրերին, երբ Արցախը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, մեր քայլերն ու գործողությունները, անշուշտ, պետք է լինեն համարժեք։ Միաժամանակ, երկրում աշխատանքը չպետք է դադարի․ այն պետք է դառնա շատ ավելի ինտենսիվ ու հասցեական, որպեսզի երկրի տնտեսությունը կանգ չառնի՝ հնարավորություն ունենալով սնուցել նաև մեր հայրենիքի՝ այս պահին ամենախոցելի վիճակում գտնվող հատվածը։ Այս համագործակցությունը հենց այդ ջանքերը մեկտեղելու և ավելի հասցեական դարձնելու մասին է»,-ասաց Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...