Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

Ucom-ը և «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման ՀԿ-ն «կանաչ» գործակցություն են մեկնարկել

Այսօր «Յուքոմ» ՓԲԸ-ը գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման ՀԿ հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և տնօրեն Եվա Մարտիրոսյանը համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել են երիտասարդներին թիրախավորող բնապահպանական նախագծերի շարքի մեկնարկի մասին և փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ «Մտածե՛նք կանաչ, գործե՛նք կանաչ» կարգախոսը կրող գործընկերությունը միտված է ձևավորել բնապահպանորեն իրազեկ, պատասխանատու  երիտասարդների շարունակաբար զորեղացվող, գործուն համայնք։  

«Ընդամենը մի քանի օր առաջ ես հայտարարել եմ, որ Ucom-ը հետևողականորեն իրագործելու է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծեր՝ կենտրոնանալով ոչ միայն տեխնոլոգիական հիմք ունեցող ծրագրերի, այլև բնապահպանական կայունության ու կանաչ հայեցակարգի խթանման վրա։ Ընկերությունը վճռական է կենսական դեր ստանձնել Հայաստանի համար ավելի կանաչ ապագայի կերտման գործում։ Մենք պետք է մտածենք կանաչ, որպեսզի նաև գործենք կանաչ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։  

2006թ․-ից գործող «Արևորդի» ՀԿ-ն առավել հայտնի է որպես «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր և իրականացնող։ Այս տարի «Յուքոմ»-ը կներկայանա որպես «Արևորդի» փառատոնի գլխավոր աջակից։

«Հոկտեմբերի 13-18-ն «Արևորդի» միջազգային բնապահպանական 12-րդ փառատոնն այս տարի նախատեսում է հատկապես հագեցած ծրագիր, որի առանցքային բաղադրիչներից են երիտասարդներին ուղղված նախաձեռնությունները։  «Երիտասարդական օազիս» անվանումով միջոցառումների շարքը ներառում է բնապահպանական տարբեր թեմաներով աշխատարաններ, վարպետաց դասեր, ֆիլմերի ծրագիր, ցուցահանդեսներ, դիմակահանդես-շքերթ», - ասել է «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման ՀԿ տնօրեն Եվա Մարտիրոսյանը։

Փառատոնի շրջանակում «Յուքոմ»-ը «Լավագույն երիտասարդ էկո-լրագրող» մրցանակ է սահմանել։ Սա տրամաբանական շարունակությունն է բնապահպանական լրագրության դասընթացաշարի, որի նպատակը երիտասարդ լրագրողներին բնապահպանական թեմաների խորքային, բազմակողմ լուսաբանման, լրագրողական հետաքննության վերաբերյալ հիմնարար գիտելիք ու հմտություններ հաղորդելն է։ 

«Կանաչ» գործակցության հատկանշական առանձնահատկությունն այն է, որ Ucom-ի թիմը հանդես է գալու անմիջական իրականացնողի դերում՝ աշնանը միանալով «Արևորդի» ՀԿ ամենամյա ծառատունկին։

Հավելենք, որ Ucom-ի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ առաջիկա ամիսների ընթացքում կայցելեն «Արևորդի» ՀԿ կրթական ծրագրերի շահառու տարբեր համայնքներ, որտեղ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ կվարեն տեղի երիտասարդների համար։